Շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, պահես. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, պահես. Էդմոն Մարուքյան

13:38 18.06.2018

«Կոռուպցիայի և բանակը թալանելու մասին շատ է  խոսվել, բայց այս դեպքն անգամ դպրոցներից ուղարկվածի թալանն է, որն ամենախիստ ձևով դատապարտում ենք: Օրենքի ամբողջ խստությամք մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցել ենք ոստիկանություն, ՊՆ, ԱԱԾ, որոնք համակարգել են օգնությունը և դրանց ուղղորդումն ու բաշխումը:

Ես չեմ կարծում, որ միայն Մանվել Գրիգորյանն է, որ պետք պատասխան տա: Նույն Արմավիրի մարզում կան իրավապահներ, որ պետք է պատասխան տան: Շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, պահես: ՀՀԿ-ն պետք է քաղաքական դիրքորոշում արտահայտի ու նաև աջակցի իրավապահ  մարմիններին»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքներին:

«Որևէ մեկի տունը խուզարկելու գործընթացը բարդ չի եղել: Եթե կարծում եք՝ շտապօգնության մեքենաներն ու ամենագնացները քարանձավներից  են տարվել Մանվելի ավտոպարկ, սխալվում եք: Այդ ամենը եղել է ՀՀԿ նախկին իշխանությունների ժամանակ»,- ասել է Մարուքյանը:

«Սա առաջին ու վերջին դեպքը չէ, ցավոք, ապագայում նմանատիպ դեպքեր էլի կինեն: Սա այն է, ինչի մասին մենք խոսել ենք տարիներ շարունակ: Սա ուղղակի խայտառակություն է»,- նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ-ի՝ երեկ երեկոյան հրապարակված տեսանյութի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP