Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պահանջելու պատժամիջոցների կիրառում․ դեսպան Արմեն Պապիկյանը՝ «Energy Inteligence»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+31.09 oC

Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պահանջելու պատժամիջոցների կիրառում․ դեսպան Արմեն Պապիկյանը՝ «Energy Inteligence»-ին

20:15 03.08.2020

Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին (NIW Jul.17’20

Այդ սպառնալիքն արձագանք գտավ Վիեննայում, որտեղ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 17-ին հայտագիր ներկայացրեց Գործակալության Գլխավոր տնօրենին՝ պնդելով, որ նման սպառնալիքը «հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության և ցեղասպան մտադրությունների բացահայտ դրսևորում»։

Բաքուն շուտով պատասխանեց։ Հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշեց, որ «այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի ցածրաստիճան պաշտոնյայի կողմից զգացմունքային ֆոնի վրա։ Այն որևէ կերպ չի արտահայտում Ադրբեջանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը»։

Հուլիսի 24-ին Ադրբեջանը ներկայացրեց պաշտոնական պատասխան, որով մերժում էր «հայկական կողմի շահարկումները»՝ նշելով, որ Ադրբեջանը երբևէ չի ծրագրել հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա»։ Հուլիսի 30-ին «Energy Intelligence» պարբերականի լրագրող Ֆիլ Շաֆֆին զրուցել է ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հետ այս հարցի վերաբերյալ (առնչվող)։ Ստորև ներկայացվում է հարցազրույցից որոշ հատվածներ։

Հարց Ի՞նչ արձագանք է Հայաստանը ստացել ԱԷՄԳ-ից և անդամ այլ երկրներից հուլիսի 17-ի իր հայտագրի առնչությամբ։ 

Արմեն Պապիկյան․ Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը հնչել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի, մասնավորապես նախարարության խոսնակի կողմից, և այն տեղի է ունեցել Հայաստանի դեմ ձեռնարկված ռազմական հարձակման ընթացքում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ չի խորշում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելուց՝ մենք ծայրահեղ լրջությամբ ընդունեցինք այդ սպառնալիքը։ Այդ պահից սկսած Հայաստանը ձեռնարկել է մի շարք քայլեր այդ սպառնալիքի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Ինչպես գիտեք, ես հանդիպում եմ ունեցել ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ և տեղեկացրել նրան տեղում տիրող իրավիճակի և այդ համատեքստում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու աննախադեպ սպառնալիքի վերաբերյալ։ Դուք ունեք նաև մեր պաշտոնական հայտագիրը, վստահ եմ այն կարդացել եք, և, իհարկե, մենք տարածել ենք այդ հայտագիրը բոլոր անդամ երկրների շրջանում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության նման ռազմատենչ և ծայրահեղ վտանգավոր հայտարարության վերաբերյալ ահազանգելու և տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Մենք այդ հարցը քննարկել ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, իրենց օտարերկրյա գործընկերների հետ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի շփումների ընթացքում։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) և Եվրոպայի խորհրդում։ Նպատակն էր միջազգային հանրությանն ահազանգել մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև միջազգային կայունությանը սպառնացող այդ մարտահրավերի վերաբերյալ, և մենք հաստատակամ ենք բարձրացնելու այդ հարցը բոլոր հնարավոր մակարդակներում, քանի դեռ չենք ստացել Բաքվի կողմից նման մտադրության պաշտոնական հերքում։

Հարց Ի՞նչ քայլեր եք ակնկալում ԱԷՄԳ-ից։

Արմեն Պապիկյան․ Կարծես թե, առկա է ընդհանուր համաձայնություն, ընդհանուր կոնսենսուս բոլոր միջուկային կառույցների նկատմամբ ռազմական հարձակումների անթույլատրելիության, ինչպես նաև այդ նպատակով միջազգային կանոնակարգերի և նորմերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Այդուհանդերձ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այդ ոլորտում առավել համապարփակ միջազգային նորմերի ընդունման համար։

Ես կարծում եմ, որ ԱԷՄԳ-ն այս հարցում առանձնահատուկ դերակատարում ունենի, հատկապես, երբ նման սպառնալիքը հնչում է գործակալության անդամ երկրի կողմից։ Ավելին, մի երկրի կողմից, որը ներկայումս զբաղեցնում է Կառավարիչների խորհրդի անդամի պաշտոնը (ԱԷՄԳ-ում) ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը և հանդիսանում է այդ մարմնի փոխնախագահը։ Սա հատկապես մտահոգիչ է։ Դուք գիտեք, որ 1987թ․ ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսն ընդունել է բանաձև՝ քաղաքացիական նշանակության միջուկային օբյեկտները զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ։ Այսպիսով մենք ունենք այս փաստաթուղթը։ Բայց հարցը կայանում է նրանում, որ մենք կարծում ենք, որ ակնհայտորեն կարիք կա շարունակելու աշխատանքն այդ բանաձևի հենքի վրա նորմերի մշակման և այն առավել հասցեական դարձնելու համար, որն, ըստ էության, պակաս քաղաքականացված կլինի և առավել գործնական։ Եվ ինչու՞ չունենալ հղում հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին նրանց նկատմամբ, որոնք խաղաղ միջուկային օբյեկտների դեմ հարձակումը դիտարկում են որպես տարբերակ։ Դա իհարկե բավականին երկար ժամանակ կպահանջի, բայց մենք հաստատակամ ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։

Հարց Որքանո՞վ են մյուս անդամ երկրները հակված 1987 բանաձևի առավել խստացման գաղափարին, և այդ համատեքստում պատժամիջոցների նախատեսման հնարավորությանը։

Արմեն Պապիկյան․ Դուք գիտեք, որ ներկայումս ԱԷՄԳ համար ամենալավ ժամանակները չեն։ Առկա են բազմաթիվ գործընթացներ։ Ինչպես գիտեք, նախկինում ևս եղել են ատոմակայանները թիրախավորելու փորձեր, հայտարարություններ կամ սպառնալիքներ. եթե անդրադառնանք պատմությանը, ապա կարող ենք հիշել մի շարք դեպքեր։ Սակայն, մինչ օրս մենք ձախողել ենք։ Եվ երբ ես ասում եմ մենք, նկատի ունեմ՝ միջազգային հանրությանը․ մեզ չի հաջողվել մշակել այնպիսի սկզբունքներ կամ վարքագծի կանոններ, որոնք ուղղված կլինեն այն երկրների դեմ, որոնք սպառնում են խաղաղ միջուկային օբյեկներին։

Հարց Ինչպիսի՞ն է Մեծամորի ատոմակայանի նկատմամբ սպառնալիքի ներկայիս մակարդակը։

Արմեն Պապիկյան․ Հարցը կայանում է նրանում, որ որևէ մեկը չի կարող հստակ գնահատել Մեծամորի նկատմամբ սպառնալիքի ռիսկերը առանց դիտարկելու այն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության համատեքստում։ Ահա այսպիսին է մեր ներկայիս միջավայրը։ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքները հնչեցին Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման ակտիվ փուլում։

Եվ այդ հայտարարությունն արվել է պաշտպանության նախարարության կողմից՝ ոչ թե մշակույթի կամ բնապահպանության նախարարության։ Կարծում եմ, խելահեղություն է նույնիսկ նման սցենարի մասին մտածելը, սակայն հարցը կայանում է նրանում, որ ներկայումս Ադրբեջանում գործում է մի ռազմաքաղաքական իշխանություն, որը չի ենթարկվում որևէ ժողովրդավարական վերահսկողության։ Մենք չգիտենք, թե ինչպիսի խելահեղ գաղափարներ կարող են ծնվել այն մարդկանց գլխում, որոնք փորձում են ամեն գնով պահել իրենց ավտորիտար իշխանությունը։ Դուք հավանաբար գիտեք, որ այդ սպառնալիքից ի վեր Ադրբեջանը փորձում է հնարավորինս մեղմացնել դրա լրջությունը՝ ընդհուպ հայտարարելով, որ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, որը հայտարարել է դրա մասին, արտահայտել է իր անձնական կարծիքը։ Թերևս, սա միջազգային հարաբերություններում նոր երևույթ է։

Հարց Հրթիռային հարձակումներից Մեծամորի պաշտպանության համար անվտանգության ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկված։ ՀՀ կառավարությունն ուսումնասիրել է, թե ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ատոմակայանի վրա նման հարձակումը։

Արմեն Պապիկյան․ Մեծամորի ատոմակայանը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար մենք ունենք համապատասխան համակարգեր։ Իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով այդ համակարգերի ոչ բոլոր մանրամասներն են հրապարակման ենթակա։ Բայց կարող ենք հանգիստ լինել, որ ատոմակայանին այնքան էլ հեշտ չի հարվածել, քանի որ այն գտնվում է հզոր և գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դա հանդիսանում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը ներառում է Հայաստանի և Ռուսաստանի կարողությունները։ Հայաստանի երկինքը պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան միավորների հետ համատեղ՝ համաձայն ներկայումս գործող միջազգային համաձայնագրի։

Ատոմակայանի անվտանգությունը և ապահովությունը մշտապես եղել է կարևոր առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, քանի որ առաջին հերթին այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր բնակչության անվտանգության և ապահովության վրա։ Ծայրահեղ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նման հարձակման հնարավոր ազդեցությունը։ Մենք կարող են հիշել Չեռնոբիլի վթարի հետևանքները։ Կարծում եմ՝ սա ձեր հարցի ամենահեշտ պատասխանը կլինի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

17:00 14.06.2025

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

16:50 14.06.2025

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

Իրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

16:41 14.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

16:32 14.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

16:21 14.06.2025

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

16:11 14.06.2025

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...

BACK_TO_TOP