13:35 05.08.2020
Պաշտոնապես մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:
Ծրագրի՝ առցանց կազմակերպված բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանը և տեխնոլոգիական ոլորտի հեղինակավոր հայազգի մասնագետներ՝ Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր-Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը, PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը, GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռիքարդո Մարիանին, Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը:
Բացման խոսքում Երվանդ Զորյանը նշել է, որ ծրագրի գաղափարն առաջացել է դեռևս ՀՀ վարչապետի Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում և ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) ժամանակ նախարար Հակոբ Արշակյանի և իր առաջարկած գաղափարի շուրջ: Զորյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախարարին ծրագիրը նախաձեռնելու համար:
Նախարար Արշակյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նշել, որ «Հայկական վիրտուալ կամուրջը» նախարարության անկյունաքարային ծրագրերից մեկն է՝ Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր ներկայացնելու, հայկական բարձր տեխնոլոգիական համայնքը զարգացնելու և նախարարության ծրագրերն ու տեսլականը իրագործելու առումով:
«Շատ կարևոր հանգամանք է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը որպես գործընկեր ունենալը, որը, լինելով շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, իր ողջ ցանցով աջակցում է այս ծրագրին և համոզված եմ՝ մենք միմյանց լրացնելով, ուժ տալով հաջողելու ենք: Հայաստանում բազմաթիվ ինժեներներ ունենք, ովքեր իսկապես կարողանում են իրենց ստեղծագործ միտքը զարգացնել և ծրագրեր ու պրոդուկտներ ստեղծել, սակայն ինչ-որ փուլում անհրաժեշտ է, որ կապ ապահովվի արդյունաբերական շուկաների և այլ ձեռներեցների ու ներդրողների հետ: Մենք ունենք հայրենակիցներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել և ցանկանում են Հայաստանին որևէ կերպ օգտակար լինել իրենց գիտելիքով, փորձով, շուկայական հմտություններով, կապերով, սակայն այդ աջակցությունը ինքնաբուխ է, համակարգված և ինստիտուցիոնալ չէ»,- նշել է նախարարը՝ ծրագրի մասնակիցներին ներկայացնելով նաև Դրեյփերի համալսարանի և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ ստորագրված հուշագրերը, որոնց հիման վրա մի շարք տեխնոձեռներեցների հնարավորություն է տրվել մասնակցելու մրցույթների, գնալու Սիլիկոնյան հովիտ, ծանոթանալու անվանի ձեռներեցների և ինժեներների փորձին, ստանալու գիտելիքներ, ներգրավելու ներդրումներ:
«Սիլիկոնյան հովտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեղում ձևավորելու հայկական մասնաճյուղ, որպեսզի հայ ձեռներեցներն իրենց հասցեն ունենան, հանդիպումներ կազմակերպեն, այնտեղի ներդրողների հետ շփվեն, միասին ապրեն և աշխատեն, ինչին, սակայն, այս տարի մասամբ խոչընդոտեց կորոնավիրուսը: Հուրախություն բոլորիս՝ այդ բացը լրացնելու ենք հաջորդ տարի»,- նշել է նախարարը:
Մասնակիցները իրենց գոհունակությունը և ոգևորությունն են հայտնել ծրագրի մեկնարկի առիթով: Նրանցից յուրաքանչյուրը մեծ փորձառություն ունի տեխնոլոգիական ոլորտի տարբեր ասպարեզներում և պատրաստակամություն է հայտնել սատարելու ոլորտի կայացմանը Հայաստանում:
NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը նշել է, որ կարող է օգնել իր փորձով բարձր տեխնոլոգիաների ոլորտների կառավարման և արդյունաբերության ղեկավարների հետ համագործակցության բնագավառում: Նա նաև ընդգծել է, որ գիտելիքի փոխանցման նմանատիպ շատ մոդելներ կան Կանադայում և ԱՄՆ-ում և այս նախաձեռնությունը շատ մեծ հնարավորություն է տալիս բազմաթիվ փորձառու մարդկանց` իրենց ներդրումն ունենալու այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են Հայաստանին:
Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը Հայաստանի համար հատկապես կարևորել է Սիլիկոնյան հովտի մշակույթի ըմբռնումը և այն բոլոր մոտեցումները, որոնք գաղափարները վերածում են հնարավորությունների և միլիարդների շրջանառություն ունեցող բիզնեսների: Նա մատնանշել է իրենց գրասենյակը Հայաստանում, որը կարճ ժամանակահատվածում ընդլայնվել է՝ լուրջ թվով աշխատատեղեր ստեղծելով, ներգրավելով տաղանդներ:
PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը Սիլիկոնյան հովտում աշխատելու համար նույնպես կարևորել է հովտի մշակույթի ըմբռնումը և պատրաստակամություն հայտնել գլխամասային գրասենյակը Սիլիկոնյան հովիտ տեղափոխելու իր փորձառությունը փոխանցելու հայաստանյան կազմակերպություններին:
Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր-Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով օգնելու ընկերություններ հիմնելու և նորաստեղծ ընկերությունների համար կապեր ստեղծելու գործում:
GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը կարևորել է ընկերությունների զարգացման բոլոր փուլերը հասկանալը՝ առաջին ստարտափ քայլերից մինչև հրապարակային ընկերություններ, և հույս է հայտնել մոտ ապագայում տեսնել հայկական ներուժով ու հայկական կապերով ստեղծված խոշոր հայաստանյան ընկերություններ:
Նախարար Արշակյանը ամփոփելով միջոցառումը նշել է, որ հպարտ է արձանագրել հայաստանյան նախաձեռնություններին օժանդակելու մեր հայրենակիցների պատրաստակամությունը հատկապես այս պատմական ժամանակաշրջանում: Այժմ բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության առաջնահերթություններից են և նախորդ տարի ոլորտում 30 տոկոս շրջանառության աճ է արձանագրվել, ինչն իսկապես տպավորիչ է:
Նախարարությունը այս պահին մի քանի ձևաչափով աշխատանքներ է տանում ոլորտի բազմակողմանի զարգացման ուղղությամբ՝ զուգահեռաբար իրականացնելով սկսնակների համար նախատեսված ծրագրավորման դասընթացներից մինչև ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներ:
«Սփյուռքի ներուժն իսկապես մեծ է և Սփյուռքի հայրենակիցների հետ բաժանարար գծեր չպետք է դնենք, այլ՝ կապող կամուրջ կառուցենք: Հայաստանը հնարավորությունների երկիր է, և այդ հնարավորությունները իրացնելու ճանապարհին իսկապես անգնահատելի ու կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը»,- եզրափակել է նախարարը:
Բացման միջոցառում։
Բացման միջոցառման տեսանյութը։
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...