Լիբանանի հայությունը պետք է վերականգնվի համազգային զորակցությամբ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Լիբանանի հայությունը պետք է վերականգնվի համազգային զորակցությամբ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

13:51 06.08.2020

Լիբանանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը իր կայքում հայտարարություն է տարածել՝ կապված լիբանանյան վերջին դեպքերի հետ: Հայտարարությունը՝ ստորև.

«Այս խոր հաւատքով եւ ամուր յանձնառութեամբ կ՚ողջունենք մեր ժողովուրդին սիրելի զաւակները:

Լիբանանը կը դիմագրաւէ լուրջ մարտահրաւէրներ: Վերջին ամիսներուն պսակաձեւ ժահրի ստեղծած ծանր պայմաններուն յաջորդեց տնտեսական տագնապը: Բնականաբար, Լիբանանը կազմող գլխաւոր համայնքներէն հայ համայնքը եւս ենթակայ դարձաւ յիշեալ յաջորդական տագնապներու հետեւանքներուն: Հակառակ դժուար կացութեան, Լիբանանի հայութեան տնտեսական, կրթական, ընկերային եւ այլ մարզերէն ներս, մեր կրօնական ու ազգային կառոյցները իրենց կարելին կատարեցին պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ՝ օգտակար ըլլալու մեր համայնքի զաւակներուն: Սակայն, երէկ Պէյրութի նաւահանգիստին մէջ տեղի ունեցած ահաւոր պայթումը աւելի ծանրացուց Լիբանանին, ինչպէս նաեւ մեր համայնքին դիմագրաւած դժուար պայմանները:

Արդարեւ, անմիջապէս որ լսեցինք պատահած պայթումը ուղղուեցանք հայկական թաղեր ու ականատես դարձանք պարզուած ողբերգական կացութեան.- քանդուած կամ ծանրօրէն վնասուած եկեղեցիներ, համայնքային կեդրոններ, տուներ, խանութներ եւ աւելի ահաւորը՝ մահեր ու բազմաթիւ վիրաւորներ: Քանդումները Լիբանանի պատմութեան մէջ աննախընթաց էին իրենց տարողութեամբ ու բնոյթով:

Երէկ եւ այսօր հանդիպումներ ունեցանք համայնքային պատասխանատուներու հետ՝ աւելի մօտէն տեղեակ դառնալու յառաջացած վնասներուն ու վիրաւորներու առողջական վիճակին: Զօրակցական հեռաձայններ ստացանք մեր պետական, հոգեւոր ու քաղաքական բարձրաստիճան պատասխանատուներէ: Արդ, նկատի ունենալով Լիբանանի հայութեան կեդրոնական տեղը ու առանցքային դերը ընդհանրապէս համահայկական ու յատկապէս սփիւռքեան ծիրէն ներս, այս կարեւոր գաղութին վերականգնումը կը նկատենք անյետաձգելի ու հրամայական:

Քանդուած կամ վնասուած տուներուն վերանորոգումը անյետաձգելի է: Պսակաձեւ ժահրի վտանգին ենթակայ մեր համայնքի զաւակներուն առողջութեան օգտակար ըլլալը անհրաժեշտ է: Մեր կրթական կառոյցներուն աջակցութիւնը հրամայական է: Մեր համայնքային, կրօնական, մշակութային, բարեսիրական եւ այլ կառոյցներու օժանդակութիւնը կենսական է: Համապարփակ հայեցակէտով հարկ է դիտել համայնքին վերականգնման աշխատանքները:

Այս գծով կարեւորութեամբ կ՚ուզենք շեշտել հետեւեալ կէտերը.-

1) Լիբանանի հայութեան վերականգնումը պէտք է կատարուի համազգային ճիգով՝ մեր հայրենիքին, Սփիւռքի գաղութներուն եւ ընդհանրապէս մեր ժողովուրդի զաւակներուն գործօն մասնակցութեամբ: Տագնապը մեծ է. հետեւաբար, մեր մօտեցումը պէտք է ըլլայ համապատասխան, կազմակերպ ու հետեւողական:

2) Լիբանանի հայութեան կատարուելիք օժանդակութիւնը պիտի ներառէ մեր համայնքին բոլոր զաւակները առանց խտրութեան:

3) Լիբանանի Հայոց թեմին Առաջնորդ Սրբազանին նախագահութեամբ պիտի կազմուի յանձնախումբ մը՝ մասնակցութեամբ երեք համայնքներու, երեք կուսակցութիւններու ու երեք բարեսիրական միութիւններու, որպէսզի կազմակերպէ վերականգնումի աշխատանքները:

4) Առաջնահերթութեան կարգով յանձնախումբը պիտի ճշդէ հետեւեալ երեք բնագաւառներու առնչուած կարիքներուն մասնակցութեան չափն ու ժամանակը.- տուներու ու համայնքային կեդրոններու վերանորոգում, առողջապահական ծրագիրներ եւ կրթական օժանդակութիւն:

5) Լիբանանի հայութեան օժանդակութեան յատուկ հաշիւ մը բացուած է ժընեւի (Զուիցերիա) մէջ.-

Beneficiary: ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA

Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73

Account: M-502039

IBAN: CH61 08755 0502 0390 0300

SWIFT Code: PICTCHGG:

Բոլոր օժանդակութիւնները պէտք է կատարուին այս հասցէին, որպէսզի ստացուած նուիրատուութիւնները Կաթողիկոսարանին ճամբով փոխանցուին Ազգային Առաջնորդարանի հովանաւորութեան տակ գործող վերոյիշեալ յանձնախումբին:

Ինչպէս առաքեալը կ՚ըսէ, եթէ մարմնին մէկ անդամը ցաւի ամբողջ մարմինը կը ցաւի (Ա.Կր 12.26): Լիբանանի հայութեան ցաւը ամբողջ հայութեան ցաւն է: Այսօր մեր ժողովուրդի զաւակները կոչուած են զօրակից դառնալու Լիբանանի հայութեան, որպէսզի ոչ միայն անոր ցաւը փարատի, այլ նաեւ կարենայ վերանորոգ կենսունակութեամբ ու նուիրումով շարունակել իր համազգային առաքելութիւնը:

Այս սպասումով եւ Հայրապետական օրհնութեամբ կ՚ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները եւ կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Իր երկնային բարիքներով ծաղկեցնէ մեր ժողովուրդին կեանքը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

08:50 12.05.2025

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

Ռուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 12.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

08:30 12.05.2025

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:20 12.05.2025

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:10 12.05.2025

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

08:00 12.05.2025

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...

BACK_TO_TOP