21:48 08.08.2020
UFC-ի ռուսաստանցի մենամարտիկ Ալեքսեյ Օլեյնիկն իր տեսակետն է հայտնել բուքմեյքերների կարծիքի մասին: Վերջիններս Օլեյնիկ-Լյուիս մենամարտում նախապատվությունը տալիս են ամերիկացուն:
«Լավ է, որ կարծիքները տարբեր են: Եթե բուքմեյքերները միշտ ճիշտ լինեին, ապա խաղադրույքներ անելու իմաստ չէր լինի: Երբ ես մրցում էի Վերդումի հետ, այդ ժամանակ էլ ֆավորիտ չէի, շատ այլ մարտերում նույնպես: Ես խաղադրույքներ չեմ կատարում, չեմ աշխատում բուքմեյքերական գործակալությունների հետ, հետևաբար, նրանց կանխատեսումները ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Իմաստ չեմ տեսնում նրանց վրա ուշադրություն դարձնելու: Նրանք որևէ կերպ չեն կարող ազդել մենամարտի արդյունքի վրա, բայց թե, ի վերջո, մեկի նկատմամբ նախապատվությունը պետք է շատ լինի, մյուսի նկատմամբ՝ քիչ»,- ասել է Օլեյնիկը gazeta.ru -ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Օլեյնիկ-Լյուիս մենամարտը տեղի կունենա UFC Fight Night 174-ի շրջանակներում, վաղը, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում:
16:35 21.05.2025
Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարումՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...
16:27 21.05.2025
Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...
16:18 21.05.2025
Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողինՄայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...
16:14 21.05.2025
ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...
16:10 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
16:03 21.05.2025
Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...