Բելառուսում մինչև այս պահն ինտերնետը խափանված է․ Սանդիկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Բելառուսում մինչև այս պահն ինտերնետը խափանված է․ Սանդիկով

17:58 10.08.2020

Բելառուսում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդել են քաղաքացիների զանգվածային ցույցերը։ Երկրում մինչև այս պահը խափանված է ինտերնետ կապը։ Դիտորդական առաքելությամբ Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը «Հորիզոնին» մանրամասներ է փոխանցել Բելառուսում տիրող իրավիճակի և անցկացված ընտրությունների վերաբերյալ։

«Երեկ՝ ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում, ընդդիմադիր ուժերի կողմից նկատվում էր ակտիվություն, նկատվում էր նաև ոստիկանական ուժերի կուտակում։ Այս պահին քաղաքում սովորական, աշխատանքային օր է, սովորական եռուզեռ է, ինչը իրականում, դիտվում էր առավոտվա ժամերից»,- ասաց Ալեքսեյ Սանդիկովը։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան արդեն բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև և տասնյակ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ երեկվանից մինչև այս պահը կա նաև ինտերնետի հասանելիության խնդիր։

«Երեկ՝ օրվա 2-րդ կեսից կապի խափանումներ են եղել, բջջային ինտերնետն ընդհանրապես հասանելի չէ։ Տեղացի մեր գործընկերներից ճշտեցինք և նրանք նշում էին, թե ինչ-որ կիբեր հարձակումների խնդիր է առաջացել և չգիտեմ ի պաշտպանություն դրա թե ոչ, բայց անորոշ ժամանակով և մինչև այս պահը ինտերնետ կապը խափանված է»,- նշեց Սանդիկովը։

Բելառուսի նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու համար ՀՀ ԱԺ պատգամավորները եղել են ավելի քան տասը ընտրատեղամասերում։ Ալեքսեյ Սանդիկովը մեր հետ զրույցում նշեց, որ  ընտրական գործընթացն, ընդհանուր առմամբ, համապատասխանել է Բելառուսի օրենսդրությանը, սակայն որոշ գործընթացներ իրենց համար խորթ են եղել․ որոշ տեղամասերում քվեատուփերը եղել են փայտե՝ ոչ թափանցիկ, որոշներում էլ՝ օրգանական ապակուց, պարունակությունն էլ՝ բոլորի համար տեսանելի։

«Աչքի զարնող կարևոր հանգամանքն այն էր, որ, օրինակ, մեր մոտ ԿԸՀ-ը բոլորին տրամադրում է միասնական քվեախցիկներ, միասնական քվեատութեր՝ կիսաթափանցիկ պլաստիկից, մենք իրականացնում ենք ուղիղ հեռարձակում և այլն։ Բնականաբար այստեղ նման բաներ օրենսդրությամբ սահմանված չեն, նման չափանիշներ չկան և, ճիշտ չէ ասել, որ սա խախտում է, սա ընդամենը մեր կողմից արձանագրում է, որը կրում է բարեկամական,  գործընկերային բնույթ»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Սանդիկովը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ինտերնետի բացակայությամբ պայմանավորված, ռադիոյով է փորձել ծանոթանալ ընտրության արդյունքներին և իր տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների շուրջ 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան՝ շուրջ 10-ը տոկոսը։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP