20:57 12.08.2020
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հի-վանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245), ինչպես նաև այն, որ Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, իսկ 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումներն էական ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով Արցախի Հանրապետության նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, եթե արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև հայտարարված արտակարգ իրավի-ճակի ժամկետի ավարտը, և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդ-վածի 20-րդ կետով և 133-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1. Երկարաձգել Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ը ներառյալ ժամկետով:
2. Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցա-խի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրի 1-ին կետում «օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ն» բառերը փոխա-րինել «սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն» բառերով.
2) հրամանագրի հավելվածում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամ-ների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահման-վել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։
Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չու-նեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ։»,
բ. 24-րդ կետում «20 և ավելի» բառերը փոխարինել «40-ից ավելի» բառերով:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է հրամանագրում:
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...
18:07 18.07.2025
Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
17:55 18.07.2025
Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ […] ...
17:49 18.07.2025
Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երկաթգծի կայարանի մոտ գտնվող կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք է թողել: Վարդենիսի համայնքային ոստիկանները և պարեկային կարգախումբը նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար կարճեցված փողով հրացան, պայթուցիկի գլանակներ, ծխագլանակ, տարբեր հրազենների 97 փամփուշտ և այլն: Ապօրինի պահվող […] ...
17:43 18.07.2025
Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունՀուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […] ...