19:42 30.08.2020
Գիտնականներն ուսումնասիրել են սուրճի ազդեցությունը լյարդի վրա: Նրանց խոսքով` եթե աշխարհում յուրաքանչյուր ոք օրական առնվազն երկու բաժակ սուրճ խմի, դա կարող է հարյուր հազարավոր մարդկանց փրկել լյարդի քաղցկեղից, հայտնում է РИА Новости-ն:
Պարզվել է, որ օրական 2-3 բաժակ սուրճ խմելը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 38% -ով, իսկ դրանից մահանալու վտանգը նվազում է 46% -ով:
Օրական առնվազն չորս բաժակ սուրճ խմելը հանգեցնում է ցուցիչի նվազմանը համապատասխանաբար 41% և 71%-ով: Այս եզրակացություններն արվել են 2016 թվականին լյարդի քաղցկեղի դեպքերի վերլուծության հիման վրա (այս ժամանակահատվածի մահացության վիճակագրությունն ընդգրկել է ավելի քան 240 000 մարդու): Բացի մահացության ցուցիչներից, հաշվի են առնվել նաև հետազոտվողների սննդային սովորությունները:
Հավաքած տվյալների հիման վրա փորձագետները ստեղծել են մոդել, որը կանխատեսում է՝ ամեն օր 2 բաժակ սուրճ խմելու դեպքում լյարդի քաղցկեղից 452 861-ով ավելի քիչ մարդ կմահանար: Եվ 4 բաժակ խմելու սովորությունը կփրկեր 723 287 մարդու կյանք: Մասնագետները կոչ են անում ամենօրյա սննդակարգին ավելացնել սուրճ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...