Էլեկտրաէներգիայի թանկացման փո՞րձ, թե՞ լուրջ պատճառաբանություն սակագնի չնվազեցման համար. ՀԾԿՀ-ի նոր որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Էլեկտրաէներգիայի թանկացման փո՞րձ, թե՞ լուրջ պատճառաբանություն սակագնի չնվազեցման համար. ՀԾԿՀ-ի նոր որոշումը

13:22 20.06.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում կայացրել է մի որոշում, որը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Ինչի՞ մասին է խոսքը: Համապատասխան որոշման մեջ նշվում է, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015թ. փետրվարի 5-ին կնքված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով, և այն կհանդիսանա ՀՀ կառավարության միջնորդությամբ ստացված արտոնյալ վարկային միջոցների հաշվին իրականացվող ներդրում:

Ըստ ՀԾԿՀ-ի որոշման՝ այդ 270 մլն դոլար վարկի մարումը ապահովվելու է էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների»,- նշված է որոշման մեջ:

Նման որոշումը կարող ենք դիտարկել մեկ այլ տեսանկյունից էլ, եթե ոչ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փորձ:

Դեռևս հունիսի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ոլորտում և սակագնի փոփոխման հարցում ինչ նորություն կա: Ի պատասխան վարչապետի հարցման՝ նախարարն ասաց, որ սակագնի վերանայման հետ կապված կան ռիսկեր և համատարած սակագնի էժանացում անել չեն կարող, հնարավոր է 10 դրամով սակագինը նվազեցնել միայն 110-120 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախարարը չանդրադարձավ ոլորտի այլ ռիսկերին, օրինակ, թե որքան կոռուպցիա, որքան անարդյունավետ ծախս կա համակարգում: Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել նաև այս ռիսկերը և կառավարություն ներկայացնել համապատասխան հաշվետվություն, ինչպես նաև շարունակել քննարկումները ոչ միայն անապահով խավի, այլև ընդհանրապես քաղաքացիների գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման ուղղությամբ:

Դրանից անցել է մոտ 2 շաբաթ, ու հիմա ՀԾԿՀ-ն նման որոշում է կայացնում, որը եթե չհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա կարող է ծանրակշիռ փաստարկ դառնալ կառավարության համար, որպեսզի հստակ պատճառաբանեն, թե ինչու չեն կարողանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, որը տեղի ունեցած հեղափոխությունից հետո հանրության համար ամենասպասելի հարցերից մեկն է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP