15:45 20.06.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, այդ թվում՝ դիմակավորված, այցելել են «Էլլիպս» ընկերություն: Թե ինչ են փնտրել 6-րդ վարչության աշխատակիցները այստեղ, SHANTNEWS-ի թղթակցին պարզաբանել է ընկերության տնօրենի խորհրդական, փաստաբան Արամ Ղլեչյանը:
«Մեր հարգելի իրավապահները կասկածներ ունեին, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը ծառայություններ է ստանում նաև «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունից, ոչ ամբողջական հաշվետվություններ է ներկայացրել, որի արդյունքում, իրենց ենթադրությամբ, ամբողջ ֆինանսական միջոցները չէ, որ ունեն պատշաճ հիմնավորում: Մենք ներկայացրել ենք իրենց անհրաժեշտ տվյալներ, փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է, որ մեր կողմից իրականացվել է բացառապես օրենքից բխող գործառույթ: Ցանկացած այս կարգի այցելություն տհաճ է, բայց փորձում ենք ըմբռնումով մոտենալ: Եթե կասկածն առկա է, ուրեմն մենք ևս բաց ենք և հնարավորություն ենք տալիս մեր իրավապահներին, որ օբյեկտիվ ուսումնասիրեն վիճակը: Համոզված եմ, որ իրենք ևս վերջում կարձանագրեն այն փաստը, որ մենք իրավացի ենք: Որևէ չարաշահում չի եղել, չեր էլ կարող լինել»,- նշել է Արամ Ղլեչյանը:
Այն հարցին, թե ինչ գործողություններ են իրականացրել իրավապահները «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունում, փաստաբանը պատասխանել է, որ ներկա, այսինքն՝ նյութերի նախապատրաստման փուլում, նրանք իրավասու էին միայն զննություն իրականացնել և նրանք դա են արել: Ղլեչյանը նաև նշել է, որ իրենց կողմից տրամադրվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ կապված հարաբերությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Իսկ մեր այն հարցին՝ այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ այստեղ ինչ-որ բաներ բացահայտվեն, Արամ Ղլեչյանը հետևյալ պատասխանն է տվել․
«Բացառում ենք այն պարզ պատճառով, որ ընկերության սեփականատերերի կողմից ի սկզբանե եղել է խստագույն հանձնարարական՝ պահպանել օրենքի պահանջները: Նրանց ենթադրություններից մեկը ներկայացնեմ, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում եղել են չգրանցված աշխատողներ: Ընկերությունը ունի մոտ 500 աշխատակից, մտածել են, թե դժվար բոլորն էլ գրանցված լինեն: Մեռած հոգիների երևույթը շատ գայթակղիչ է: Մենք ներկայացրել ենք փաստացի, անհատական յուրաքանչյուրի տվյալները: Մենք բաց ենք, որևէ թաքցնելու բան չունենք, թող ստուգեն, համոզվեն»:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...