21:09 05.09.2020
Այսօր Հանրապետության երկրորդ քաղաքը նշում է իր տոնը։ Ամենամյա տոնն այս տարի այլ ձևաչափ ունի։ Հյուրընկալ քաղաքն «Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո տոնական օրն անցկացնում է առանց հյուրերի։ Համավարակի պատճառով սահմանված կանոնների ու սահմանափակումների թելադրանքով միջոցառումները տեղի են ունեցել առանց պաշտոնական հյուրերի, առանց մասսայական իրադարձությունների։
Գյումրիի տոնական առավոտն այսօր բացվեց քաղաքի արձանները լվանալով։ Թարմացան գյումրեցի մեծանուն գրողների, դերասանների, աշուղների արձանները։
Քաղաքի օրը բնակարանամուտով նշանավորելն ավանդույթի է վերածվել։
«Արդա» բարեգործական հիմնադրամի ու քաղաքապետարանի համատեղ ծրագրի արդյունքում Անի թաղամասում կիսակառույցների հիմքի վրա կառուցվեցին սոցիալական բնակարաններ, որոնց այսօրվա շահառուները հուլիսի 13-ի հեղեղից տուժած Ավտոկայանի տնակային թաղամասի վեց ընտանիքներն են։
«Այստեղ էնքանով է լավ, որ չենք վախենա անձրևներից, նորմալ սենյակներ են, գազ է, լույս է, ջուր է. լրիվ կա, արդեն հարմարվել ենք ու տեղափոխվել»,-իր բնակարանի նոր պայմաններն է նկարագրում Վարդուշ Իբրաչյանը:
«Ամեն անձրևի ժամանակ ես սթրեսի մեջ էի հայտնվում, հիմա նոր բնակարանում այդ խնդիրը չկա: Այստեղ ենք տեղափոխվել չորս անձով, իսկ մեր տնակները պետք է ապամոնտաժվեն»,-նշում է նախկին տնակային թաղամասի բնակիչ Նաիրա Ավետիսյանը:
Գյումրի այցելողների համար գեղեցիկ զբոսավայր է նաև Մայր Հայաստան հուշահամալիրը, որը վերանորոգված ու նոր տեսքով քաղաքի այցեքարտերից մեկն է դառնում։
Քաղաքապետարանի կիսանկուղային հարկում բացվեց նաև քաղաքային ցուցասրահը, որը գյումրեցի արվեստագետների համար կդառնա մշակութային նոր օջախ ու իրենց գործերի ցուցադրման լավագույն վայրերից մեկը: Իր տոնին Գյումրին նվեր մատուցեց բոլորին, որը սիրո և համերաշխության կոչ պարունակող երգ է երիտասարդ ստեղծագործողների կատարմամբ:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...