20:15 15.09.2020
Մամուլում և սոցցանցերում շարունակվում են «Մարսել»-ՊՍԺ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի շուրջ քննարկումները: Հիշեցնենք, Նեյմարը, ով հարվածել էր մրցակից ակումբի ֆուտբոլիստին, նշել էր, որ միակ բանը, ինչի համար զղջում է, այն է, որ չի հարվածել Ալվորայի դեմքին: Տեղեկությունների համաձայն՝ «Մարսելի» պաշտպանն ամբողջ խաղի ընթացքում ռասիստական բնույթի արտահայտություններ է արել Նեյմարի հասցեին, և բրազիլացին հենց դրա համար է հարվածել նրան։ «Մարսելի» պաշտպանն էլ այսպես է արձագանքել․
«Ռասիզմի համար տեղ չկա: Մաքուր պայքար ու ամենօրյա շփում թիմակիցներիս ու ընկերներիս հետ: Երբեմն դու պետք է սովորես պարտվել ու ընդունել դա խաղադաշտում: Հիանալի 3 միավոր այսօր: Շնորհակալություն ընտանիք»։
ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Նեյմարին։
«Պարի Սեն Ժերմենն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նեյմարին, ով ռասիսզմի է ենթարկվել մրցակցի ֆուտբոլիստի կողմից։ Ակումբը վերահաստատում է, որ հասարակության մեջ, ֆուտբոլում ռասիզմը տեղ չունի և կոչ է անում բոլորին բարձրաձայնել ռասիստական յուրաքանչյուր դրսևորում բոլոր ասպարեզներում։ Ավելի քան 15 տարի ակումբը կոշտ պայքարի մեջ է բոլոր տեսակի խտրականությունների դեմ։ Թիմն անհամբերությամբ է սպասում ֆեդերացիայի ուսումնասիրությունների արդյունքին և պատրաստ է աջակցել բացահայտումների համար»,- ասված է թիմի հաղորդագրությունում ։
17:37 23.08.2025
Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ17:26 23.08.2025
Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի ջրերում 12 կիլոմետր խորության վրա 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական ծառայությունը՝ BMKG-ն։ «5.8 մագնիտուդով և 12 կիլոմետր խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:24-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:24», – ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 51 կիլոմետր […] ...
17:15 23.08.2025
Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականըՆիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրն ընդունել է «Նոր սոցիալական պայմանագիր» (NSC) կուսակցության չորս պաշտոնակատար նախարարների և չորս պետական քարտուղարների հրաժարականը, որոնք հրաժարական էին տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով, ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։ «Օգոստոսի 22-ին պաշտոնակատար վարչապետ Դիկ Շոֆը Նորին Մեծությանը տեղեկացրել է, որ կաբինետի նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի անդամները խնդրել են իրենց […] ...
17:05 23.08.2025
Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համարԱվարտվել են Դիլիջանի թունելի երթեւեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Ժամը 18:00-ից թունելը բաց կլինի երթեւեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:00 23.08.2025
Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆը հերքել է իր նախկին մենեջերի հայտարարությունը, թե ինքն ավարտել է կարիերան: «Այս լուրերը հիմնված են այն մարդու խոսքերի վրա, ով ինձ չի ներկայացնում։ Ես կարծում եմ, որ նա դավաճանել է ինձ և իմ երկիրն իր կեղծ հայտարարություններով։ Ես չեմ հեռացել բռնցքամարտից, պարբերաբար մարզվում եմ և շարունակում զարգանալ որպես մարզիկ։ Այդպիսի […] ...
16:41 23.08.2025
Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը, շաբաթ օրը հաղորդել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին», – […] ...
16:28 23.08.2025
Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրըՆուբարաշենի աղբավայրն արդեն 75 տարեկան է։ Այստեղ տարեկան շուրջ 300,000 տոննա աղբ է տեղափոխվում։ Խնդիրը քննարկվել է «Հեռանկար բանավեճի» շրջանակում։ ...