19:20 15.09.2020
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ ապագայում կլքի կատալոնական ակումբը հանուն «Ինտեր» տեղափոխության: Marca-ի փոխանցմամբ, չիլիացին արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին ու հավաքել իրերը մարզաբազայից: 33-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի համար բուժզննում կանցնի առաջիկա երկու օրվա ընթացքում:
Տեղեկություններ կան, որ Վիդալը հրաժարվել է 6,5 մլն եվրո բոնուսից, որը նա պետք է ստանար պայմանագրի համաձայն, որպեսզի արագացներ իր տեղափոխությունը «Ինտեր»:
16:11 23.05.2025
Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել16:00 23.05.2025
Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 21-ին՝ ժամը 21.30-ին, մեկնել են Շատվան բնակավայր: 50-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել 254 գրամ կանեփանման չորացված բույսեր՝ հայտնելով, որ կանեփը ցանել և մշակել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ ...
15:51 23.05.2025
Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնըՀունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ […] ...
15:40 23.05.2025
Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչԸստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և […] ...
15:32 23.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ըԲացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...
15:20 23.05.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումԵրևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
15:08 23.05.2025
«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումըՄադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...