20:43 15.09.2020
Լևոն Արոնյանը կմասնակցի արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարին, որը կմեկնարկի այսօր երեկոյան։
Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան և հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր և կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։
15:40 23.05.2025
Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ15:40 23.05.2025
Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչԸստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և […] ...
15:32 23.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ըԲացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...
15:20 23.05.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումԵրևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
15:08 23.05.2025
«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումըՄադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...
14:51 23.05.2025
Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...