13:10 17.09.2020
Տնից աշխատանքի հասնելու ժամանակը հաճախ մտովի հաշվում ենք։ Նույնիսկ որոշակի րոպեներ էլ ավելի ենք նկատի առնում, որ հանկարծ, չուշանանք։ Բայց ճանապարհին պարզվում է, որ ոչ քո մեղքով, բայց ուշանում ես․․․
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի խմբագիր Վանիկ Հակոբյանն էլ այսօր աշխատանքի գալիս բախվել է նման իրավիճակի։ Նա ֆեյսբուքում գրառում է կատարել, տարածել տեսանյութ և խնդրով զբաղվողներին կոչ արել՝ լինել հետևողական։
«❗️17.09.2020 թվական, Երևան, Թբիլիսյան խճուղի, ժամը 08.55❗️ Ժամը 9-ին պետք է լինեի գրասենյակում՝ Կիևյան փողոցում, բայց արդեն 20 րոպեից ավելի Շամպայնից չէի կարողանում հասնել Ռայկոմ:
Կարող է թվալ, թե երևանյան հերթական խցանումն է, ինչ-կա որ: Բայց, արի ու տես՝ այս սովորական թվացող խցանման մեջ թաքնված շատ շերտեր կան:
Հետո պիտի պարզվեր, որ խցանման պատճառը Ազատության պողոտա – Մամիկոնյանց փողոց խաչմերուկում ոչ մեծ վթարն էր: Իրականում վթարը պատճառներից ընդամենը մեկն է: Եկեք հասկանանք մյուս պատճառները:
❗️Տեսանյութում երևում է, որ ընթանում եմ երրորդ գոտով, ինձանից ձախ հոծ գիծն է ու հանդիպակաց երթևեկության գոտիները: Ու մինչ մենք, օրինապահ վարորդներս, դանդաղ ու համբերատար առաջ ենք ընթանում, որոշ «լավ տղերք» հանդիպակաց գոտի մտած շատ արագ շրջանցում են մեզ՝ իրենց պատկերացումներով «հարիֆներիս», հասնում խաչմերուկ, ճանապարհ «խնդրում» ու մտնում 3-րդ գոտի:
❗️Իհարկե, եթե ինչ-որ մեկը խնդրում է մի բան, մերժելը հեշտ չէ, բայց էս երևույթի դեմը պետք է առնել: Եթե ուշադրություն դարձնեք, թե մեկուկես րոպեում քանի մեքենա է անցնում ու, բնականաբար, վերջում խցկվում համբերատար սպասողների դիմացը, կարծում եմ, շատ բան պարզ կդառնա:
Սա նույնն է, եթե խանութում հերթում կանգնած լինես ու սպասելիս լինես կես ժամ, բայց յուրաքանչյուր նոր եկող գա ու խնդրելով կամ, որ ավելի վատ է, առանց խնդրելու անցնի քեզանից առաջ:
❗️Ո՞րն է լուծումը. շատ պարզ. պարզապես ՄԻ ԱՐԵՔ ԱՅՍՊԵՍ: Իսկ իմ պես հանգիստ իր հերթին սպասող վարորդներին կոչս է, ՃԱՆԱՊԱՐՀ ՄԻ ՏՎԵՔ, իրենց արյունը ձերինից կարմիր չի: Եթե ինչ-որ մեկը զիջում ու անընդհատ ճանապարհ է տալիս, նրանից հետ կանգնածները ժամերով լռվում-մնում են️❗️❗️
Պարզ է, որ վարորդների բարի կամքի ու բարձր գիտակցության վրա հույս դնելը մեծ արդյունքի չի բերի, ու էստեղ իր անելիքն ունի Ճանապարհային ոստիկանությունը»,- գրել է Վանիկ Հակոբյանը։
https://www.facebook.com/vanik.hakobyan/videos/10224219157929271/
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...