10:25 11.10.2020
«Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հրադադարի պայմանավորվածությունը հակառակորդը բազմիցս խախտել է: Մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի օժանդակությունը տարածաշրջան միջազգային տեռորիմի թափանցելու դեմ, և դա՝ ոչ միայն կոչերով»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ Արցախի ազատագրական պայքարի դեմ կռվում են միջազգային ահաբեկիչները: «Սմերչ», «Պոլոնեզ» ԱԹՍ. Ադրբեջանը խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ այդպիսի զինատեսակներ է օգտագործում: «Ստեփանակերտում չկա տեղ, որտեղ մի քանի անգամ պայթած չլինեն այդ արկերը,-նշել է Արցախի նախագահը և ավելացրել, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են համամարդկային արժեքները, ընթանում է բնակչության բնաջնջման գործընթաց:
«Այսքանից հետո առաջարկում են Արցախի բնակչությանը իրենց կողմից առաջադրված պայմաններ»,-ասել է նա՝ նշելով, որ Արցախը Հայաստանի և Սփյուռքի օժանդակությամբ իրականացնում է իր ինքապաշտպանության իրավունքը:
«Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,-ընդգծել է Ա. Հարությունյանը:
Նա հայտնել է, որ եթե Ադրբեջանը առաջիկա մեկ -երկու օրում չպահպանի հրադադարի պահանջները, Արցախը դիմելու է Հայաստանի իշխանություններին, միջագային հանրությանը և աշխարհի բոլոր երկրներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար:
Հարությունյանը նշել է, որ առավոտից իրադրությունը համեմատաբար հանգիստ է, առաջնագծում շատ փոքր հրաձգություններ են, կիրառվում է սովորական հրետանի. մինչդեռ երեկ հրադադար չի եղել:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...