Այսօր Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Այսօր Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

20:04 15.10.2020

Ամբողջ աշխարհը 2008 թվականի հոկտեմբերի 15-ին նշում է COVID-19-ի համավարակի պայմաններում հատուկ կարևորություն ստացած Ձեռքերը լվանալու համաշխարհային օրը: Այդ  պարզ ու արդյունավետ միջոցը կանխարգելում է բազմաթիվ հիվանդությունների տարածումը: Կեղտոտ ձեռքերի միջոցով օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ վարակիչ հիվանդությունների մանրէներ՝ վիրուսային թոքաբորբ, հեպատիտ, հարբուխ, աղիքային ինֆեկցիաներ և վերջապես կորոնավիրուս:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի լուծից՝ «կեղտոտ ձեռքերի հիվանդությունից» մահանում է 5000 երեխա: Այդ մահվան դեպքերի  մեծ մասից կարելի էր խուսափել, եթե մոլորակի փոքրիկ բնակիչնեը լվացվեին սնվելուց առաջ և զուգարան գնալուց հետո:

Մոլորակի բնակչության 40% -ը հնարավորություն չունի ձեռքերը լվանալ մաքուր ջրով և օճառով: Նրանք բնակվում են ծայրահեղ աղքատ երկրներում: Հատկապես տուժում են երեխաները, որոնք բնակվում են ներգաղթյալների ճամբարներում և հակամարտությունների գոտիներում: Դա կորոնավիրուսով վարակման ռիսկ է առաջացնում ավելի քան 1 մլրդ  բնակչի համար:

1847 թվականին Իգնաց Զեմմելվայս անունով մի բժիշկ ուսումնասիրել է մանկական մահացության  և հետծննդյան մանկական մահերի պատճառները ծննդատանը, որտեղ ինքն էր աշխատում: Բժիշկը պարզել էր, որ մանկական մահացության դեպքերը բազմաթիվ անգամ նվազ կլինեին, եթե բժիշկները ձեռքերն ախտահանեին ու լվանային մյուս հիվանդներին բուժելուց հետո: Զեմմելվայսն առաջարկել է բժիշկներին ձեռքերն ախտահանել քլորի լուծույթով: Այդ պարզ միջոցը համարյա հրաշք է գործել ՝ մահացությունը կրկնակի կրճատվել է:

Գիտնականները պարզել են, որ ձեռքերը լվանալով՝ 90 տոկոսով վերանում են մաշկի վրա գտնվող միկրոօրգանիզմները: Մոտ 40 տոկոսավ պակասում են աղիքային ինֆեկցիաները, իսկ ռեսպիրատոր հիվանդությունները՝ 25 տոկոսով:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP