Թուրքիան 20 րոպե «սպասեցրել է» Հունաստանի ԱԳ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Թուրքիան 20 րոպե «սպասեցրել է» Հունաստանի ԱԳ նախարարին

15:41 15.10.2020

Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա 20 րոպե շարունակ պահել են Հունաստանի կառավարական ինքնաթիռը՝ հրաժարվելով տրամադրել ավելի վաղ հաստատված թռիչքային թույլտվությունը: Օդանավում է եղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը. վերջինս վերադառնում էր Աթենք, հայտնում է հունական ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այս գործողությունը դուրս է բարիդրացիության հասկացությունից և խախտում է դիվանագիտական ​​վարքի կանոնները»,- նշել է հեռուստաալիքը:

Հունաստանի արտգործնախարարի այցը Իրաք 22 տարվա մեջ առաջինն էր: Այցն ավարտելուց հետո ինքնաթիռը օդ է բարձրացել Իրաքից:

«Թուրքական իշխանությունները ծանուցված են եղել VIP թռիչքի մասին և թույլտվություն են տվել, բայց սահմանին մոտենալուն պես հետ են կանչել այն: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական ​​բանակցություններ, ինքնաթիռը ստիպված է եղել իջեցնել բարձրությունը և պտույտներ կատարել մինչև խնդրի լուծումը: Դրա հետևանքով առաջացել է վառելիքի պակասի ռիսկի հարց»,- հայտնում է ERT-ն:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը այնուհետև հայտարարել է, թե ինքնաթիռի դիտավորյալ հետաձգման մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են:

«Հունաստանը մեր օդային տարածքը օգտագործելու թույլտվություն խնդրեց այն ինքնաթիռի համար, որով Դենդիասը գնացել է Իրաք: Հարցը դրական է լուծվել, և հունական կողմը տեղեկացվել է: Իրաքում ինքնաթիռի անսարքության հայտնաբերումից հետո հունական կողմը հատկացրել է երկրորդ ինքնաթիռը, և միանգամից թույլտվություն է տրվել օգտագործելու մեր օդային տարածքը նույն համարով, ինչ նախորդը»,- ասել է Աքսոյը:

«Ինքնաթիռը թռիչք կատարեց Իրաքից՝ առանց տրամադրելու թռիչքի ծրագիր: Երբ ինքնաթիռը մտավ մեր օդային տարածք, ծրագիրը շտապ հայցվեց Իրաքի իշխանություններից, իսկ ծրագիրը ստանալուց հետո թռիչքը շարունակվեց՝ անվտանգության միջոցները հաշվի առնելով», – ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նշենք, որ վերջերս Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են ծովային գոտիների սահմանազատման շուրջ վեճերի պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

17:20 20.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական […] ...

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

17:15 20.06.2025

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

17:07 20.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

BACK_TO_TOP