16:00 17.01.2018
Ասեք մի որևէ ապրանք, իսկ փոխադրումը ևս ապրանք է, որ մնացել է նույն գնի: Այս հարցն այսօր հնչեցրել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, թե ուղեվարձի գինը չպետք է բարձրանա:
«Չի կարող ամբողջ տնտեսությունը գնալ դեպի գնի բարձրացում, և հանկարծ էդ պայմաններում ինչ-որ մի ապրանքատեսակ մնա նույն գնին: Այսօր, որ ունենք կոտրված միկրոավտոբուսներ, արտաքինից սարսափելի ավտոբուսներ, դա է պատճառը՝ գումարը չի հերիքում նորմալ սպասարկում անելու համար»,- ասել է Եղիազարյանը՝ հիշեցնելով, որ ուղեվարձի վերջին փոփոխությունը եղել է 1996 թվականին:
Ըստ փոխադրողների՝ իրենք ուղեվարձի բարձրացման մասին շարունակ չէին խոսի, եթե վառելիքին զուգահեռ նաև հարկային բեռն ավելացած չլիներ.
«Այսօր 1500 դրամի կարգի շատ ավելի է ծախսվում սեղմված գազի լիցքավորման համար: Այսպիսի փողեր ընկերություններում չկան: Իսկ անցած տարի՝ օգոստոս ամսին, առանց որևէ քննարկում անելու դրեցին ու անցկացրեցին այն օրենքը, ըստ որի՝ հաստատագրված վճարը փոխվեց արտոնագրվածով, և հարկային բեռը ավելացավ: 17 տոկոսով բարձրացել է ավտոբուսների հարկը, 57 տոկոսով՝ միկրոավտոբուսների հարկը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ փոփոխությունը յուրաքանչյուր տեղի համար վճարվել է 2000 դրամ հաստատագրված վճար: Փոխադրողները պնդում են, որ բավական ժամանակ վնասով աշխատող ընկերությունների հարկային բեռն ավելացնելը մեկ նպատակ ունի՝ նրանց ոչնչացնել:
SHANTNEWS-ի հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, Փոխադրողների միության նախագահը հետևյալ պատասխանն է տվել.
«Ի՞նչ պետք է անենք, պիտի շարունակենք աշխատել, մինչև ոչնչանանք: Եթե խորը փոսի մեջ են ու փորձում են իրար վրա կանգնել, գոնե մեկին փրկել չի ստացվում, նստում են, սկսում են ծխել, բա ի՞նչ անեն»:
Այս հարցի վերաբերյալ իր մոտեցումն է հայտնել նաև Ավտովարորդների պաշպանության լիգայի նախագահ Տիգրան Հովաննիսյանը.
«Ուզում եմ միավորվենք: Տեսնում եմ՝ բոլորի վրա ճնշում են գործադրել: Տաքսի և փոխադրող վարորդներ, եկեք միավորվենք, դուրս գանք, վերջապես մեր հաղթանակին հասնենք: Չե՞ք գալիս ձեր ավտոբուսներով, տղե՛ք ջան, հենց էնպես եկեք: Եկեք, նստեք մեր տաքսիները, գնանք քաղաքապետարանի առջև, կառավարության առջև, դուրս եկեք, գնանք պայքարենք: Ինչքա՞ն կարելի է ճնշում գործադրել: Ի՞նչ է նշանակում փոխադրող ընկերությունների հարկային բեռը բարձրացնել»:
Ըստ Հովհաննիսյանի՝ պատկերն այսօր այսպիսինն է՝ «գծի տեր»-ն ասում է, որ գումարն ավելացնում եմ, չեմ դիմանում, իսկ վարորդը, թե տուն փող չեմ տանում, տառապում եմ:
Բանախոսները դարձյալ պատասխանատուների առաջ խնդիրներին լուծում տալու պահանջ են դրել:
10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...