Մեկ ու կես տարվա ընթացքում 20 երթուղի է փակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Մեկ ու կես տարվա ընթացքում 20 երթուղի է փակվել

16:28 17.01.2018

Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը վիճակագրություն է  ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ:

«20 երթուղի չի աշխատում, ընդ որում, գործող երթուղի: Սա վերջին մեկ ու կես տարում: Սա ի՞նչ է նշանակում: Ինձ կարո՞ղ եք ցույց տալ մի որևէ խանութ, էլ չասեմ՝ սուպերմարկետ, որ հանկարծ իր դռները փակի ու ասի՝ էլ չեմ աշխատում: Չկա նման բան»,- ասաց բանախոսը:

Ըստ Եղիազարյանի՝ թեև Երևանի քաղաքապետարանից իրենց ասում են, որ ուղեվարձի սակագինը չպետք է բարձրանա, բայց 35.000-40.000 քաղաքացի արդեն իսկ 100 դրամի փոխարեն 200 դրամ է վճարում:

«Նրանք A կետից B կետ հասնելու համար նախ՝ գնում են C, հետո նոր C-ից գնում են B, քանի որ այլ երթուղի չունենք: Այդ մարդիկ մեր քաղաքացիները չե՞ն: Այ սրանց համար էն նույն մարդիկ չեն պայքարում, ինչո՞ւ չեն պայքարում այս մարդկանց իրավունքների համար»,- հարցրել է Եղիազարյանը:

Հայաստանի փոխադրողների միության նախագահ համոզմամբ՝ ստացվում է, որ կա երկու տեսակի քաղաքացի՝ պաշտպանված, որը վճարում է 100 դրամ և քաղաքացի, որը պաշտպանված չէ, ուստի վճարում է 200 դրամ:  Ըստ նրա՝ ուղեվարձի սակագնի բարձրացումը կլուծեր այս խտրականությունը, քանի որ երթուղիներ չէին փակվի ու մարդը մեկ երթուղայինով տեղ կհասներ, մյուս կողմից՝  գծատերերն ու վարորդները փաստի առաջ չէին կանգնի գազի գնի թանկացման հետևանքով:

Հիշեցնենք, որ ուղևորափոխադրող ընկերություններն ուղեվարձի  բարձրացման պահանջ են առաջ քաշում դեռ 2008 թվականից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:09 30.04.2025

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

09:38 30.04.2025

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...

BACK_TO_TOP