16:14 26.06.2018
Օտարերկրյա ներդրողները կվերադառնան Թուրքիա միայն այն ժամանակ, երբ պարզ կդառնա վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը երկրի դրամավարկային և տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Այս համոզմունքն ունեն օտարերկրյա ներդրումային մենեջերները, որոնց զգուշավորությունն արդեն մի քանի ամսվա պատմություն ունի:
Հիշեցնենք, որ Էրոդողանը հաղթանակ տարավ նախագահական վերջին ընտրություններին՝ ստանալով ավելի լայն լիազորություններ: Նրա նախագահության ժամկետը կսպառվի 2023 թվականին:
Թուրքիայում ինֆլյացիայի մակարդակը և արտաքին պարտքի բարձր ցուցանիշը մնում են երկրի գերակա խնդիրները, իսկ նոր կառավարությունը ստիպված է զբաղվել դրանցով:
«Նրանք պետք է ներդրողներին ապացուցեն, որ տնտեսական կայունությունը երկրի թիվ մեկ առաջնահերթությունն է: Իսկ դա նշանակում է դրամավարկային քաղաքականության խստացում, այսինքն՝ պետք է հրաժարվեն պոպուլիստական քայլերից և բյուջետային ռեֆորմներ իրականացնեն: Քանի որ մենք չենք տեսել ասվածի իրատեսական նշանները, զգուշավորությամբ կվերաբերվենք Թուրքիային»,- ասել է ներդրումային հայտնի փորձագետ Սալման Ահմեդը:
Այն բանից հետո, երբ Լոնդոնում Էրդողանը հայտարարեց, թե Կենտրոնական բանկը չի կարող անտեսել նախագահի ազդանշանները և իրեն անվանեց «բանկային տոկոսի հաշվարկային դրույքի թշնամի», օտարերկրյա ներդրողները սկսեցին ֆինանսական միջոցները դուրս բերել Թուրքիայի ֆոնդային շուկայից:
15:07 21.05.2025
«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի […] ...
14:53 21.05.2025
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուցՎերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […] ...
14:43 21.05.2025
Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...
14:35 21.05.2025
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...
14:26 21.05.2025
Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում էՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...