Կալիֆոռնիայում երեկույթն ավարտվել է ձերբակալություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

Կալիֆոռնիայում երեկույթն ավարտվել է ձերբակալություններով

13:55 09.12.2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել է 160 մարդ համաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու համար, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանության հաղորդմանը:

Օպերացիան իրականացվել է Փալմդեյլ քաղաքում դեկտեմբերի 5-ին։ Տներից մեկում կազմակերպվել է ընդհատակյա երեկույթ, ոստիկանները ձերբակալել են 158 մասնակցի, այդ թվում՝ 35 անչափահասի:

Շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլյանուեվան խորհուրդ է տվել իշխանություններին խստացնել վերահսկողությունը ընդհատակյա երեկույթների նկատմամբ, քանի որ հենց այդ ժամանակ է առավել շատ տարածվում կորոնավիրուսը: Նա նաև խորհուրդ է տվել վերանայել ռեստորանների աշխատանքը վերսկսելու մասին որոշումը:

Անցած շաբաթ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին զգուշացրել էր, որ մեկ օրում հայտնաբերվող վարակակիրների թիվը հասել է առավելագույնի՝ 10.000-ի: Այդ շրջանում դեկտեմբերի 4-ին գրանցվել էր 8 860 կորոնավիրուսով հիվանդ: 2668-ը տեղափոխվել էր հիվանդանոց:

Իշխանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Սուրբ Ծննդյան տոների այցելություններից և մնալ տանը: Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները  կոչ են արել բնակիչներին դեկտեմբերի 4-6-ը տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP