Եվրատեսիլի հայաստանյան կրքերը. լավագույն երգերի հնգյակը ըստ SHANTNEWS-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

Եվրատեսիլի հայաստանյան կրքերը. լավագույն երգերի հնգյակը ըստ SHANTNEWS-ի

09:11 20.01.2018

Շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվ քննարկվում էին «Դեպի Եվրատեսիլ» նախագծին ներկայացված երգերը: Ամեն օր նախագծի պաշտոնական էջում հրապարակում էին Հայաստանը Եվրատեսում ներկայացնելու համակնորդ մի քանի երգեր, որից հետո միանգամից նկատելի էր ֆեյսբուքյան անդրադարձը՝ Եվրատեսիլով հետաքրքրված մարդիկ ներկայացնում էին իրենց ֆավորիտներին:

SHANTNEWS-ն էլ իր հերթին ներկայացնում է ֆավորիտների իր հնգյակը: Ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա, այնպես, որ եթե ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին չի ընդգրկվել մեր հնգյակում, ապա խնդրում ենք  շատ ծանր չտանել 😉 :

Kamil Show – Puerto Rico

Անհասկանալի է, թե ինչու է Արսեն Գրիգորյանը որոշել երգ ձոնել  Պուերտո Ռիկոյին,  բայց մի բան հաստատ է՝ այս օրերի ամենասկանդալային և ամենաշատ քննարկված երգն է: Պարային ռիթմերով, ծովափնյա տրամադրություն հաղորդող երգ է: Ու չնայած հանգամանքին, որ ամբողջ երգը կատարում է Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Կամիլը ուղղակի իրեն բնորոշ բացականչություններ է անում, այնուամենայնիվ երգը հիշվող է ու դրական լիցքեր է հաղորդում:

YouTube-ում արդեն 100000-ից ավելի դիտում ունի, իսկ մեկնաբանությունները շատ դրական են՝ մարդիկ հիմնականում հավանել են երգը, իսկ Կամիլի կերպարին կատակով են վերաբերվում:

Asmik Shiroyan – You & I

Հասմիկ Շիրոյանին դեռևս անցած տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծից ենք հիշում, ինչպես նաև շատերը նրան ճանաչում են  «Ուկրաինայի ձայնը» նախագծից, որտեղ նրա   «Dziwny jest ten swiat» երգի փայլուն կատարումը զարմացրեց հանդիսատեսին և ժյուրիին:

Հասմիկը այս տարվա ֆովորիտներից մեկն է: Նրա երգը նույնպես շատ հիշվող է և իր ռիթմերով կարող է վարակել մեծ դահլիճներ: YouTube-ում երգչուհու մրցույթային երգի վերաբերյալ հայերից բացի շատ են մեկնաբանություններ թողել նաև արտերկրացիները: Նրանցից շատերը նշել են, որ հենց այս երգը Պորտուգալիայում հաղթող կճանաչվի:

Դե ինչ դեպքերից առաջ չանցնենք և հետևենք, թե ինչ ճակատագրի կարժանանա You & I  երգը:

Nemra – I’m a Liar

Երբ «Նեմռա» խումբը  որոշեց Եվրատեսիլին մասնակցության հայտ ներկայացնել, խմբի երկրպագուները միանգամից 7-րդ երկնքում հայտնվեցին, իսկ երբ հրապարակեցին երգը,  բոլորը միանգամից անգիր սովորեցին: Երգի բառերի և երաժշտության հեղինակը խմբի սոլիստ Վան Եղիազարյանն է: Դեռևս բացահայտված չէ, թե Վանը ինչ կախարդանք օգտագործել երգը գրելիս, բայց մի բան պարզ է, այս երգը մեկ անգամ լսելուց անգամ մխրճվում է ենթագիտակցության մեջ և ստիպում  է անընդհատ կրկնության կոճակը սեղմել:

Նշենք, որ խմբի երգերը հիմնականում  անգլերեն են և Եվրատեսիլին մասնակցելով նրանք շատ արագ կկարողանան իրենց կողմը գրավել եվրոպական լսարանին:

Robert Koloyan – Get Away With Us

Ճիշտ է, Եվրատեսիլում ոչ հաճախ են գնահատում իմաստալից երգերը, այնուամենայնիվ հաճախ բացառություններ լինում են: Ռոբերտ Քոլոյանի երգը այդ իմաստալից երգերի շարքին կարելի է դասել: Այս երգը, ի տարբերություն ներկայացված շատ երգերի, անգլերեն պրիմիտիվ նախադասությունների շարան չէ և հասկանալով երգելու համար է նախատեսված:

Mariam – Fade

Իսկ այս երգը չափազանց լավն է Եվրատեսիլի համար: 


Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 8-12 ընկած ժամանակահատվածում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP