12:57 28.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Կառավարության հունիսի 28-ի նիստի ժամանակ ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը:
Դրանով առաջարկվում է մեծածախ և մանրածախ առևտուրը տարանջատել առևտրային ցանցերում, որը հնարավորույթուն կտա, որ առևտրով զբաղվող փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել: Մինասյանը նշեց, որ գաղափարը Կառավարության համար ընդունելի է, սակայն ձևակերպումները մի շարք հարցեր են առաջադրում, և դրանք փոփոխելու անհրաժեշտություն կա:
Իբրև օրինակ՝ նա նշեց առևտրային ցանցի սահմանման առաջարկը, որն ինտեգրում է իր մեջ ՏՄՊՊՀ մասին օրենքով արդեն իսկ տրված երկու տարբեր իրավահարաբերությունների սահմանումը, նաև հավելում է, որ խոսքը 1,5 մլրդ դրամի շրջանառությունը գերազանցող սուբյեկտների մասին է:
Մինասյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ մասին օրենքն այդ շրջանառությունը արդեն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների հետ է կապում, ուստի հասկացությունները նույնականացնելու, իրավական որոշակիության ու համարչափության խնդիր կա: Այդ սահմանումն, ըստ նախարարի, որոշակի վերանայման և քննարկման պիտի ենթարկվի:
Նախարարը նշեց, որ նախագծով անդրադարձ չկա օրենքի ընդունման դեպքում անցումային ռեժիմի հետ կապված՝ թե մնացորդների, թե դրանց հաշվառման, թե իրացման կանոնների տեսանկյունից, որ տնտեսվարողները չհայտնվեն վատ վիճակում: Մինասյանը քննարկման ենթակա է համարում նաև հետևյալ դրույթը, որ խոշոր սուպերմարկետներին կամ առևտրային ցանցերին շաբաթ-կիրակի օրերին անհրաժեշտ է արգելել 20:00-22:00-ն աշխատելը:
Այս կարգավորումն, ըստ նախարարի, լուրջ վերլուծության պիտի ենթարկվի, որ մի կողմից ապահովեն հավասար մրցակցությունը, մյուս կողմից փոքր բիզնեսին հնարավորություն տան, բայց սպառողների պաշտպանությունը ևս կարևոր է, ուստի Մինասյանը համոզմունք հայտնեց՝ չբացառելով նման կարգավորման հավանականությունը՝ այն նաև պետք է լուրջ վերլուծության ենթարկվի, հավասարակշռված որոշում կայացվի:
Նախարարը նաև ասաց, որ նախագծում պատասխանատվության նորմերն են բացակայում, կան մի շարք իրավական-տեխնիկական կանոններ: Նա տեղեկացրեց, որ օրինագծի հեղինակների հետ քննարկում են իրականացրել, պայմանավորվածություն կա, որ այս տեսքով նախագիծն ընդունելի չէ, և համատռղ աշխատանքի արդյունքում պետք է միասնական մոտեցում ցուցաբերեն: Նա կառավարությանն առաջարկեց նախագծին հավանություն տալ, ուղարկել ԱԺ:
Արձագանքելով այս նախագծի զեկուցմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տվյալ հարցը պետք է դիտարկել Կառավարության համար շատ կարևոր և առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակներում:
«Մենք լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, ես վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով, որ արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները, ուղղությունները, թե ինչ պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Գաղափարներ, մոդիֆիկացիաներ քննարկել ենք, եկել եզրակացության, որ պետք է 7 չափել, մեկ կտրել, բայց փոքր և միջին բիզնեսը լուրջ աջակցման կարիք ունի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու, ամեն ինչ անելու է, որ դրանք լինեն արդյունավետ, կարևորեց այն, որ այդ հարցում բոլորը միակարծիք են:
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱԲրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...
18:12 20.06.2025
«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումներըԵղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 20.06.2025
65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվելՀունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...