12:30 20.01.2018
Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:
Պարգևատրման արարողության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նշել է, որ Բոբ Դոլի ամբողջ կյանքը հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է:
1996-ին, երբ Դոլը դարձավ նախագահի թեկնածու, որպես սկզբունքայնության նշան, որոշեց հրաժարվել սենատորի իր պաշտոնից: «Ես կմեկնեմ Սպիտակ տուն կամ իմ հայրենի նահանգ կվերադառնամ», – հայտարարել էր Բոբ Դոլը:
«Այդ պահին ամերիկացիները տեսան ձեր իրական էությունը, ձեր անձնազոհությունը, քանի որ այդ պահին ձեր քայլով դուք դրեցիք հայրենիքի շահերը սեփական շահերից առաջ», – նշեց Մայք Փենսը:
«Բոբ Դոլն իրական ամերիկյան հերոսի մարմնավորում է»,- հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով ներկայացրեց Դոլի կյանքի պատմությունը՝ Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերից մինչև Սենատի մարմարե դահլիճներ.
«Բոլոր նրանք, ովքեր լսեն Բոբ Դոլի կյանքի պատմությունը կհասկանան, թե իրականում ինչ է նշանակում լինել արժանի ամերիկացի», – ասել է ԱՄՆ նախագահը:
Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծանր վնասվածք ստացած Բոբ Դոլը կրկին լիարժեք կյանքի է վերադարձրել անվանի ամերիկահայ բժիշկ Համպար Կելիկյանը: Հենց օրթոպեդ Կիլիկյանի օգնությամբ հնարավոր եղավ փրկել Բոբ Դոլի աջ ձեռքը, որը բոլոր մյուս բժիշկները պատրաստվում էին հեռացնել:
Ապագայում սենատոր Դոլը երբեք չէր մոռանում իր «փրկչին» և իր աշխատակազմի բոլոր հայազգի անդամներին հատուկ ուշադրության արժանացնում, իր ավանդական «ինչպե՞ս է իմ հայը» հարցով էր ողջունում ամերիկահայ աշխատակիցներին: Այս մասին հիշում է Վաշինգտոնի քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի խոսքով՝ Սենատորի պաշտոնի ընթացքում Բոբ Դոլը կարևորագույն դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ:
«Բոբ Դոլն իրոք առանցքային դեր է խաղացել 1980-90-ականներին՝ Հայաստանի պատմության համար կարևորագույն շրջանում, երբ սկսվեց արցախյան շարժումը, երկրաշարժը, Հայաստանն անկախություն ձեռք բերեց»:
Սենատոր Դոլը Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնական կողմնակիցներից էր, սակայն նրա դերը Մեծ եղեռնի ճանաչմամբ չի սահմանափակվել. նա առանցքային դեր է խաղացել երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն ուղարկելու գործում: Բոբ Դոլը ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնության հատկացման նախաձեռնողներից էր՝ ծրագիր, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Դոլն այն մարդն է, ով օգնեց հիմնել և ճիշտ ուղղու վրա դնել այժմ զարգացող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...