Պաշտպանները գործադուլի էին, նիստը նորից հետաձգվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

Պաշտպանները գործադուլի էին, նիստը նորից հետաձգվեց

16:55 22.12.2020

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով այսօր կրկին չի կայացել: Պաշտպանները տեղեկացրել են, որ մասնակցում են բողոքի ակցիայի և գործադուլ են անում:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ճշտել է ամբաստանյալներից՝ արդյո՞ք նրանք կարող են այսօրվա նիստին հրավիրել այլ պաշտպանների: Վերջիններս հրաժարվել են: Պետական մեղադրողները նշել են, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն արդեն երրորդ նիստն է՝ բացակայում է, և միջնորդել են քննարկել պաշտպանին փոխելու հարցը:

Նիստը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա հունվարի 19-ը:

«Այն, որ պետական մեղադրողների կարծիքով Միհրան Պողոսյանի 3 բացակայությունները անհարգելի են, դեռ չի նշանակում, թե դրանք անհարգելի են: Պաշտպանի բացակայությամբ և առանց նրան լսելու այդ հարցը քննարկելը կոռեկտ չէ: Բացի դրանից՝ պետական մեղադրող Բաղդասարյանը նշեց, որ ինձ պետք է հարցնեք՝ համաձա՞յն եմ արդյոք Միհրան Պողոսյանին փոխարինել այլ պաշտպանով: Ես կարծում եմ, որ փաստաբան Միհրան Պողոսյանը երեք անգամն էլ բացակայել է հարգելի, այս անգամ՝ առավել ևս: Նա ինձ միանգամայն հարմար է, և փոխարինել այլ պաշտպանով ես չեմ ցանկանում»,- ասել է Յուրի Խաչատուրովը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդության քննարկումը հետաձգել է՝ մինչև պաշտպանների ներկայանալը:

Մանրամասները ՝տեսանյութում․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP