Վալանսի քաղաքային խորհրդի բանաձևը Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Վալանսի քաղաքային խորհրդի բանաձևը Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին

14:05 23.12.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վալանսի քաղաքային խորհրդի բանաձևը Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին․

«2020-ի դեկտեմբերի 14-ի քաղաքային խորհրդի նիստ
Վալանսի քաղաքային խորհուրդը,

Հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և մասնավորապես Լ 2121-29 հոդվածի վերջին պարբերությունը, համաձայն որի՝ «Քաղաքային խորհուրդները կարող են կոչեր ընդունել տեղական բնույթի բոլոր հարցերի վերաբերյալ»,

Հիմք ընդունելով, որ Վալանս և Իջևան (Տավուշի մարզ) քաղաքները 1995-ից ի վեր քույր քաղաքներ են, և որ Վալանսը 2015-ից բարեկամական հարաբերություններ ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որոնց խորհրդանշում է երկու համայնքների միջև կնքված բարեկամության հռչակագիրը,

Հիմք ընդունելով, որ Ֆրանսիան Հայաստանի հետ ունի հազարամյա բարեկամական հարաբերություններ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կիսում 1915-ի հայ ժողովրդի ապրած ցեղասպանության հարցում։

Հաշվի առնելով սույն թվականի հուլիսի 12-ին Տավուշի մարզում ծանր զենքի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք վրա, որի սահմանները մինչդեռ միջազգայնորեն ճանաչված են։

Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ Ադրբեջանի միակողմանի պատերազմի սանձազերծումը՝ 44 օր շարունակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ համայնքների բնակիչներին, և որ այս ռմբակոծությունները խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ են հանդիսացել՝ արտաքսման դատապարտելով հազարավոր արցախցիների,

Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակի գործողությունները, որի շարքերում ներգրավված էին Սիրիայում ջիհադական խմբավորումներում կռված վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Լեռնային Ղարաբաղում, որն ուղեկցվել է զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով (մասնավորապես արգելված այնպիսի զենքերի օգտագործում, ինչպիսիք են կլաստերային զինամթերքը կամ ֆոսֆորային ռումբերը և այլն),

Հաշվի առնելով 1994-ի հրադադարի համաձայնագրից ի վեր և մասնավորապես ԵԱՀԿ-ի ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի կողմից այս սառեցված հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք, սակայն, ի վերջո հանգեցրել են նրա խիստ չեզոք դերին,

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ին կնքվել է զինադադարի վերջնական համաձայնագիր, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել, և որով, այնուամենայնիվ, սահմանվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի և ադրբեջանական բանակի այդ իսկ օրը զբաղեցրած դիրքերը՝ կեսից ավելին կրճատելով նախկին սահմանները, որոնք սակայն կայուն էին 1994 թ.-ի զինադադարի համաձայնագրից ի վեր,

Հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հայերը 1988-ից ի վեր նախաձեռնել են ինքնորոշման դանդաղ գործընթաց, ինչպես նախատեսված է Միացյալ ազգերի կանոնադրության մեջ, 1991-ի սեպտեմբերի 2-ին ընդունելով անկախության հռչակագիր, որն հաստատվել է 1991-ի դեկտեմբերի 10-ի լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով ։

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը երեսուն տարուց ավել սեփական ժողովրդին մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում:
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համախմբում է միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, որոնք իրավական տեսանկյունից մարմնավորում են Արցախի ժողովրդին և պետք է հանգեցնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը այսուհետ համարվի որպես իր ժողովրդի ինքնիշխանությունը ներկայացնող սուբյեկտ,

Հաշվի առնելով վերջապես, որ տարբեր քաղաքական կուսակցությունների հարող ֆրանսիացի խորհրդարանականներ կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևի առաջարկ և որ նույնանման բանաձև է ընդունվել Սենատում նոյեմբերի 25-ին, որ, բացի դրանից՝ շուրջ տասնհինգ քաղաքապետներ և երեսուն ՏԻՄ ընտրված անդամներ սատարում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչման ազգային կոչին,

Հաշվի առնելով, որ այսօր միայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է երաշխավորել խաղաղություն տարածաշրջանում՝ անխուսափելիորեն հանգեցնելով հրադադարին հաջորդող միջազգային պայմանագրի, փուլ, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն միտված և բոլոր կողմերը ներառող խաղաղ գործընթացի հասնելու համար, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները։

Վերոնշյալից բխում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունն մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:

❗Հիմք ընդունելով Վալանսի քաղաքային խորհրդի ընտրված անդամների ներկայացրած բանաձևի առաջարկը, քննարկումից հետո, ընդունում է հետևյալ կոչը․
Հոդված 1. որ Ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և ընդունի հետևյալ դիրքորոշումը.
Ֆրանսիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի իշխանություններին և ներգրավվում է Եվրոպային և միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում:
Հոդված 2. Սույն որոշումը կուղղվի Ֆրանսիայի Հանրապետության նախագահին և Ֆրանսիայի կառավարությանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

16:16 12.08.2025

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

16:11 12.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

16:05 12.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:00 12.08.2025

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

15:55 12.08.2025

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

15:52 12.08.2025

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...

BACK_TO_TOP