14:20 23.12.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ․
«2020-ի դեկտեմբերի 10-ի քաղաքային խորհրդի նիստ
Քաղաքապետը քաղաքային խորհրդին ներկայացնում է հետևյալը.
Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ քսանհինգ տարվա ապարդյուն դիվանագիտական ջանքերից հետո, ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը:
Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով:
Մի կողմից հայերի և մյուս կողմից ադրբեջանցիների, թուրքերի և ջիհադիստների միջև վեց շաբաթ տևած անխնա բախումներից հետո Երևանը ստիպված եղավ համաձայնվել ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը Ռուսաստանի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, խնդրին լուծում չի տրվել:
Ինչպես այդ մասին խոստովանել է նաև Ֆրանսիան, համաձայնագիրը ոչ մի կերպ չի լուծում Արցախի կարգավիճակի հարցը: Մարտերից փախած 120 000 հայ փախստականներին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը: Բացի դրանից՝ հարցականներ են մնում Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության վերաբերյալ` պայմանավորված Ադրբեջանին և Նախիջևանի ինքնավար մարզին կապող ճանապարհային միջանցքով:
Աշխարհի բոլոր հայերի համար նման ագրեսիայի դրսևորումները, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումը, էթնիկ և կրոնական զտումների իրականացումը արթնացնում են 1915-ի Ցեղասպանության սարսափելի հուշերը:
1920-ական թվականներին Իսի-լե-Մուլինո քաղաքը իր դռները բացեց բազմաթիվ հայ փախստականների առջև և այդպիսով ստեղծվեց Իլ-դը-Ֆրանսում ամենամեծ համայնքներից մեկը: Հետևաբար, Իսի-լե-Մուլինոյի ինքնությունն ու պատմությունը մեկ դար շարունակ անքակտելի են եղել հայոց հարցից: Իսի-լե-Մուլինոյի ներկան և ապագան միշտ կապված են Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են մասնավորապես բարեկամական հարաբերությունները և համագործակցության ծրագրերը, որոնք ավելի քան 30 տարի կապում են Իսի-լե-Մուլինոն իր հայկական քույր քաղաք Էջմիածին:
Հետևաբար, անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915-ի Ցեղասպանության պատասխանատու և միևնույն ժամանակ դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները հրավիրում են կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը:
Սենատը դա լավ հասկացավ, քանի որ սույն թվականի նոյեմբերի 25-ին դարձավ առաջին արևմտյան խորհրդարանական մարմինը, որը ճանաչեց ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը: Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը նաև կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը տրամադրել զանգվածային մարդասիրական օգնություն, պահանջել միջազգային հետաքննության իրականացում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ և հաստատում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Այս ամենից ելնելով, որպեսզի Արցախի և Հայաստանի հայերը ազատ ու խաղաղ ապրեն իրենց պապենական հողերում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝որպես իր բնակչության անվտանգություն և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք:
Քաղաքային խորհուրդը,
Հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և մասնավորապես Լ. 2121-29 հոդվածը,
Հիմք ընդունելով Քաղաքային խորհրդի ներքին կանոնակարգը և մասնավորապես 9-րդ հոդվածը,
Սույն զեկույցը լսելուց և
Այն քննարկելուց հետո,
Ընդունում է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ճանաչման բանաձեւ,
Որոշում է ծանուցել սույն բանաձեւի մասին․
– Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին,
– Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին,
– Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահներ պարոնայք Արա Թորանյան և Մուրադ Փափազյանին,
– Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պրն Հովհաննես Գևորգյանին;
– Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանին;
– Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ջոնաթան Լաքոտին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի (Ֆրանսիա) քաղաքային խորհուրդը արտահայտվել է հօգուտ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ճանաչման՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:
16:22 12.08.2025
Ավշար գյուղի բնակիչն ապօրինի պահվող հրազեն է կամավոր հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին բաժին եկած Ավշար գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը ապօրինի պահվող զենք է հանձնել։ Նա իրավապահներին է ներկայացրել «Տոզ» տիպի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել և հիշեցնում, որ նման դեպքում անձն ազատվում է քրեական […] ...
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...