Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել «Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ տնօրենի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել «Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ տնօրենի հետ

17:26 23.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հանդիպում է ունեցել Triangle génération humanitaire («Եռանկյուն մարդասիրական սերունդ») հասարակական կազմակերպության տնօրեն Պատրիկ Վերբրուգենի հետ:

Ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական շրջանակը՝ այն է վերակառուցման և զարգացման ծրագրերի իրականացումը ռազմական գործողություններից տուժած տարբեր երկրներում՝ Պ. Վերբրուգենն ընդգծել է, որ հստակ նպատակ ունեն Արցախում ևս իրականացնելու նման ծրագրեր՝ դրանք համապատասխանեցնելով տեղական պաշտոնյաների կողմից բարձրացվող առկա խնդիրների շրջանակին:

Ողջունելով հյուրին՝ Մ. Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են կազմակերպության կողմից, կիրառելի են Արցախում ևս, որովհետև հետպատերազմական բոլոր տեսակի ազդեցություններն այսօր ակնհայտորեն իր վրա կրում է Արցախում ապրող ժողովուրդը: Նախարարը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կմշակվեն գերատեսչության և կազմակերպության միջև համագործակցության եզրերն ու կընտրվեն այն ոլորտները, որտեղ իսկապես առկա է նման աշխատանքների անհրաժեշտություն: Այդ համատեքստում Մ. Թանդիլյանն ընդգծել է երեխաների համար իրականացվող օժանդակության ծրագրերն՝ առանձնացնելով հատկապես սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտությունն ու կազմակերպության ունեցած մասնագիտական ներուժի կիրառումն այդ բնագավառում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումից անմիջապես հետո սկսել գործնականում կիրառելի համատեղ ծրագրերի իրականացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

16:16 12.08.2025

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

16:11 12.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

16:05 12.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:00 12.08.2025

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

15:55 12.08.2025

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

15:52 12.08.2025

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...

BACK_TO_TOP