Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին

13:42 20.01.2018

Լիտվայի Հանրապետությունում ՀՀ  դեսպանությունը հայտարարություն է տարածել Բաքվում հայերի մասսայական ջարդերի հերթական տարելիցի կապակցությամբ, որը լայնորեն տարածվել է մերձբալթյան երկրների ԶԼՄ-ներում, այդ թվում՝ լիտվական ELTA գործակալության կողմից:

«2018 թվականի հունվարի 28-ին լրանում է Բաքվում հայերի մասսայական ջարդերի հերթական տարելիցը: Հայկական ջարդերը Բաքվում ձգվեցին մեկ շաբաթ, քանի դեռ խորհրդային զորքերը մուտք չգործեցին քաղաք: The Human Rights Watch-ը հայտնել է հայերին պատկանող բնակարաններում 2000-ից ավելի հանցագործությունների մասին, ավելի քան 100 մարդ զոհվել է ջարդերի ընթացքում, կամ տանջամահ արվել Բաքվի փողոցներում:

Մարդասիրության դեմ այս ծանր հանցագործությունը դատապարտվել է միջազգային հանրության կողմից, այդ թվում Եվրոպական խորհրդարանի, որը 1990 թվականի հունվարի 18-ի իր բանաձևում ընդգծել է. «Հաշվի առնելով Բաքվի ադրբեջանցիների հակահայկական գործունեության վերսկսումը, նրանցից ոմանք մահացել են հատկապես սարսափելի հանգամանքներում: Հանձնաժողովը և Խորհուրդը կոչ են անում խորհրդային իշխանություններին երաշխավորել Ադրբեջանում ապրող հայերի իրական անվտանգությունը՝ այնտեղ ուղարկելով համապատասխան ուժեր միջամտելու համար:

Ջարդերի ցավալի արդյունքը Բաքվի հայ համայնքի ամբողջական էթնիկ զտումն էր. 1988 թվականին բաքվում ապրում էր շուրջ 300 հազար հայ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ: Դրանում նշված է, որ Ադրբեջանի նախկին և ներկա ղեկավարները որևէ կերպ չեն դատապարտել կամ հետաքննել այդ իրադարձությունները, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն:

«Խորհրդային միությունում հակահայկական ջարդերի մասին բաց նամակում», որը ստորագրել են համաշխարհային ճանաչում ունեցող 133 մտավորականներ, որը տպագրվել է New York Times-ում 1990 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ասված էր. «1988 թվականի Սումգայիթի ջարդերին հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի ջարդերը 88-ի նոյեմբերին, 1990-ին ևս հայերի կոտորածները շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում: Այն փաստը, որը ջարդերը կրկնվել են և այն, որ դրանք իրականացվել են միևնույն կերպ, ստիպում են մեզ կարծել, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն:

Փոխարենը մենք ստիպված ենք ընդունել, որ հայկական փոքրամասնության դեմ հանցագործությունները դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն: Զոհված Անդրեյ Սախարովի խոսքով (New York Times, նոյեմբերի 26, 1988 թ.), այդ ջարդերն իրենցից ներկայացնում են «բնաջնջման իրական սպառնալիք Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք կազմում են տեղի բնակչության 80 տոկոսը:

Բաքվի, ավելի վաղ Սումգայիթի ու Կիրովաբադի հայերի կոտորածները ևս մեկ ապացույցն են այն բանի, որ հայերը ապագան չեն ունեցել ոչ խորհրդային և ոչ էլ անկախ Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել և շարունակում է մնալ իր նախնիների հայրենիքում գոյության միակ երաշխիքը»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեյբորիստների առաջնորդ Սադիկ Խանը երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

19:50 04.05.2024

Լեյբորիստների առաջնորդ Սադիկ Խանը երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և երրորդ անգամ կզբաղեցնի այդ պաշտոնը։ Այս մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ձայների 43,7%-ը (1,088,225 ձայն), մինչդեռ իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ստացել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի աջակցությունը (811,518)։ Լոնդոնի […] ...

Բերբոկը չի բացառել գերմանական ռազմածովային ուժերի ֆրեգատ ուղարկելը Թայվանի նեղուց

19:21 04.05.2024

Բերբոկը չի բացառել գերմանական ռազմածովային ուժերի ֆրեգատ ուղարկելը Թայվանի նեղուց

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը չի բացառել, որ գերմանական ռազմածովային ուժերի «Բադեն-Վյուրթեմբերգ» ֆրեգատը շուրջերկրյա նավարկության ժամանակ կհատի Թայվանի նեղուցը։ «Նավարկության երթուղին նախապես չի հայտարարվի, սակայն, ծովային նավերի անվտանգ անցման իրավունքը տարածվում է նաև Թայվանի նեղուցի վրա, ինչպես բոլոր նմանատիպ ծովային գոտիներում»,-Բերբոկի խոսքերը մեջբերում է EADaily պորտալը։ Նշվում է, որ երեքշաբթի օրը «Բադեն-Վյուրտեմբերգ» ֆրեգատը «Մայնի […] ...

Էրդողանը պաշտամունքի համար կբացի Ստամբուլի Կարիյե մզկիթը

19:10 04.05.2024

Էրդողանը պաշտամունքի համար կբացի Ստամբուլի Կարիյե մզկիթը

Թուրքիայի իշխանությունները ծրագրում են մայիսի 6-ին բացել Ստամբուլի Կարիյե մզկիթը (նախկինում՝ Չորայի թանգարան և քրիստոնեական վանք) մուսուլմանների պաշտամունքի համար, հաղորդում է Sabah թերթը։ «Չորս տարվա վերականգնումից հետո Կարիյե մզկիթը կբացվի երկուշաբթի օրը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսահոլովակի միջոցով», -գրում է թերթը։ Նախկին վանքն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ: ...

Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ մոլորվել են Էլբրուս լեռան վրա

18:18 04.05.2024

Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ մոլորվել են Էլբրուս լեռան վրա

Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ մոլորվել են Էլբրուս լեռան վրա։ Այս մասին հայտնում է Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Մայիսի 4-ին հաղորդագրություն է ստացվել, որ Էլբրուս լեռան 5000 մետր բարձրության վրա կորել է երկու հոգուց բաղկացած չգրանցված խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքների են դուրս եկել Էլբրուս բարձրլեռնային ջոկատի փրկարարները և «Լիդեր» դաշնային պետական ​​հիմնարկի փրկարարները։ ...

Գերմանիայում հարձակման է ենթարկվել Եվրախորհրդարանի ընտրություններում առաջադրված կուսակցության անդամը

18:08 04.05.2024

Գերմանիայում հարձակման է ենթարկվել Եվրախորհրդարանի ընտրություններում առաջադրված կուսակցության անդամը

Անհայտ անձինք հարձակվել են և լրջորեն վիրավորել Մաթիաս Էկեին՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) Սաքսոնիայի մասնաճյուղի առաջատար թեկնածուին, շաբաթ օրը հայտնել է կուսակցությունը։ «Ուրբաթ օրը Եվրախորհրդարանի ընտրությունների մեր գլխավոր թեկնածու Մաթիաս Էկեն Դրեզդենի Ստրիզեն թաղամասում պաստառներ փակցնելիս հարձակման է ենթարկվել»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։ Կուսակցությունը նաև նշել է, որ այս հարձակումը միակ միջադեպը […] ...

Brent նավթի գինը թանկացել է

17:50 04.05.2024

Brent նավթի գինը թանկացել է

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների հուլիսյան ֆյուչերսների արժեքը թանկացել է 0,3 դոլարով (0,36%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 83,97  դոլարի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները  այդ ժամանակ  NYMEX բորսայում թանկացել են 0,26 դոլարով (0,33%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 79,21 դոլարի ։ ...

BACK_TO_TOP