Մասնագետը նշել է՝ որ մթերքի միջոցով կարելի է ճարպեր այրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

Մասնագետը նշել է՝ որ մթերքի միջոցով կարելի է ճարպեր այրել

21:40 03.01.2021

Օրական մեկ խնձոր ուտելն օգնում է ճարպեր այրելուն։ The Sun պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բրիտանացի առաջատար սննդաբան Ռոբ Հոբսոնը։

Խնձորում մանրաթելերի պարունակությունը հագեցվածության զգացողություն է տալիս, հետևաբար, մարդն ավելի քիչ է ուտում և խուսափում է անառողջ սննդի օգտագործումից: Ըստ Հոբսոնի,խնձորը երեք անգամ ավելի հագեցնող է, քան շոկոլադե սալիկը, ինչպես նաև շատ ավելի օգտակար է:

«Խնձորի 100 գ-ում կա 1,2 գ դիետիկ մանրաթել։ Այն ուտելուց հետո մենք հագեցվածության և բավարարվածության զգացողսւթյուն ենք ունենում, հատկապես, երբ այն օգտագործում ենք ուտելուց առաջ»,- ասել է մասնագետը:

Ռոբ Հոբսոնը հավելել է, որ պեկտինը՝ խնձորի մեջ պարունակվող մանրաթելը, նաև օգնում է կարգավորել աղիներում մանրէների հավասարակշռությունը, ինչն իր հերթին օգնում է ճնշել քաշի ավելացումը և ճարպի կուտակումը:

Այսպես կոչված, «Խնձորի երջանիկ պլանը»՝ օրական 1 խնձոր 1 տարի շարունակ, արժանացել է նաև սննդաբան Լյուսի Դոսոնի հավանությանը։

«Եթե լոքդաունի ընթացքում հավաքած քաշը փոխեմ ճաշից առաջ 1 խնձոր ուտելով, դա արդեն սննդակարգ է։ Ես փորձել եմ մնացած սննդակարգերի մեծ մասը, դրանք պարզապես շատ բարդ են», – ասել է սննդաբանը:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ բրիտանացիները վերջին 1 տարվա ընթացքում միջինում ավելացրել են շուրջ 5 կգ քաշ։

Ըստ ուսումնասիրությունների, ճաշից առաջ միրգ ուտելու միջոցով հնարավոր է ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:10 20.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

10:05 20.08.2025

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

10:00 20.08.2025

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

BACK_TO_TOP