13:52 09.01.2021
ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը: Անցած մեկ օրում ռուս մասնագետները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 787 պայթուցիկ առարկա:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական աշխատանքների ընթացքում ականազերծվել է ավելի քան 446,4 հա տարածք, 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում՝ 22 հասարակական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթյունավտանգ առարկա: Այդ առարկաները տեղափոխվում են հատուկ նախատեսված վայր և ոչնչացվում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, վնասազերծվում է տեղում՝ պահպանելով անհրաժեշտ անվտանգության կանոնները:
21:13 06.05.2025
Ժորժինյոն կարիերան կշարունակի ԲրազիլիայումԼոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել` մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի […] ...
21:00 06.05.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանըՎարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։ Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և […] ...
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...
20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...