Չինաստանի Հեբեյ նահանգում կորոնավիրուսի բռնկումը չի մեղմանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Չինաստանի Հեբեյ նահանգում կորոնավիրուսի բռնկումը չի մեղմանում

10:13 15.01.2021

Աշխարհում այս պահին COVID-19-ի ակտիվ վարակակիր է համարվում ավելի քան 24.5 միլիոն մարդ: Մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 93.5 միլիոն դեպք: Վիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 2 միլիոնը: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:

Միևնույն ժամանակ Չինաստանի Հեբեյ նահանգում արդեն մի քանի օր է` օրական 100-ից ավելի նոր դեպք է գրանցվում: The Guardian պարբերականի փոխանցմամբ` սա վերջին 10 ամսվա ընթացքում դեպքերի ամենամեծ աճն է: Հեբեյ նահանգի իշխանությունները մի քանի քաղաքներում լոքդաուններ են հայտարարել, սկսել են զանգվածային թեստավորումներ կատարել, նահանգում տեղաշարժվելու սահմանափակումներ են մտցրել:

Ի դեպ, երեկ Հեբեյում գրանցվել է 8 ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

16:15 26.04.2024

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին։ «Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – ասել է Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում։ Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարին Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ […] ...

Լիտվայի նախագահը կարծում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին հեռացնում է եվրոպական արժեքներից

16:07 26.04.2024

Լիտվայի նախագահը կարծում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին հեռացնում է եվրոպական արժեքներից

Վրաստանի խորհրդարանում քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը նրան օտարում է եվրոպական արժեքներից։ Այս գնահատականով լրագրողների հետ զրույցում կիսվել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ «Այն, ինչ տեղի է երկրում, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «Սակարտվելոն» (Լիտվան այս անվանումը պաշտոնապես օգտագործում է Վրաստանի համար 2018 թվականից ) ոչ թե մոտենում է, այլ հեռանում եվրոպական արժեքներից»,- ասել է […] ...

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը

15:44 26.04.2024

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը

Վաշինգտոնը չի ցանկանում փոխել Չինաստանի պետական ​​կառուցվածքը և չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը։ Այս մասին Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Միացյալ Նահանգները չի ձգտում նոր սառը պատերազմի, մտադիր չէ փոխել չինական համակարգը, չի ցանկանում զսպել Չինաստանի զարգացումը, մտադիր չէ դիմակայել Չինաստանին դաշինքների միջոցով և մտադրություն չունի […] ...

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

14:43 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս […] ...

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի Ծինփին

13:51 26.04.2024

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի Ծինփին

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, և կողմերը պետք է ընդհանուր լեզու փնտրեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշել է Սի Ծինփինը, որին մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, 2024 թվականին լրանում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների […] ...

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

13:25 26.04.2024

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի […] ...

BACK_TO_TOP