19:55 16.01.2021
Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվն ավելացել է: Այս մասին shantnews-ին ասել է կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը: Զբաղվածության կենտրոնն ամփոփել է հաշվառվողների դիմելիության ցուցանիշները, համաձայն որոնց զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 300-ով:
«Հունվարի 1-ի դրությամբ ունենք 14 հազար 887 աշխատանք փնտրող,որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 10 հազար 527 -ը , մնացածները զբաղված են, ունեն աշխատանք , հաշվառման մեջ են մնացել։ Բայց հստակ գործազուրկների թիվը 10 հազար 527 է: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտավոր 300-ով, իսկ աշխատանք փնտրողների թիվը շուրջ 1000-ով է ավելացել»,- ասել է Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Աշխատանք են փնտրում հիմնականում միջին և երիտասարդ տարիքի մարդիկ, որոնք մասնագիտական կրթություն ունեն, բայց աշխատանքային փորձ չունեն: Վերջին տարիներին զբաղվածության կենտրոնը պետական ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով երիտասարդները աշխատանքային փորձ են ձեռք բերում գործատուների մոտ ու անցնում աշխատանքի: Այս ծրագրերը շահավետ պայմաններ են ստեղծում նաև գործատուների համար: Նույն շահավետ պայհմաններն են գործում նաև հաշմանդամների համար՝ աշխատատեղերի հարմարեցման ծրագրի դեպքում: Հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի են անցնում տարբեր ընկերություններում, նրանց աշխատատեղի հարմարեցման և աշխատավարձի գումարները գործատուին փոխհատուցում է զբաղվածության կենտրոնը: Այս տարի, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը ավելացել են:
«2021 թվականին նախատեսեցինք ավելի ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ամեն ինչ արվում է, որ այս ծրագրերը կենսունակ լինեն, այս ծրագրերն երբեք չեն կանգնում ֆինանսավորման խնդրի առաջ: Շատ գործատուներ պատրաստ են վերցնել հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագրում բաղադրիչն այն է, որ անպայման պետք է լինի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ: Մեր կենտրոնում հիմնականում երրորդ խմբի հաշմանդամներն են հաշվառված, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ էլ կան հաշվառված, բայց նրանք ավելի քիչ են: Եթե կլինեն դիմողներ առաջնահերթ կփորձենք աջակցել նրանց »,- ասել է Ամալյա Ադամյանը:
Վերջին երեք տարիներին աճել է զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը: Անցած՝ 2020թվականին, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնը իրականացրել է ծրագրեր 205 մլն դրամ արժողության, այս տարի բյուջեն կկազմի 210 մլն դրամ:
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...