Forbes-ը ներկայացրել է ամենաառատաձեռն միլիարդատերերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

Forbes-ը ներկայացրել է ամենաառատաձեռն միլիարդատերերին

12:41 20.01.2021

Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը: Հաշվել են, թե որքան են հարուստները ծախսել  բարեգործության վրա իրենց ամբողջ կյանքի ընթացքում: 25 ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը հայտնվել է հանդեսում  հունվարի 19-ին:

Forbes-ի գնահատմամբ՝ ամենաառատաձեռնը Ուորեն Բաֆֆետն է, որը բարեգործության վրա ծախսել է 42,8 մլրդ դոլար: Իսկ նրա  ընդհանուր կարողությունը գնահատվել է 88,8 մլրդ դոլար: Հիմնականում նա գումար է հատկացրել առողջապահական ծրագրերին և աղքատության դեմ պայքարի համար: 2010 թվականին Բաֆֆետը նախաձեռնել է The Giving Pledge ծրագիրը, որի ընթացքում կոչ է արել ամերիկացի միլիարդատերերին գոնե իրենց ունեցվածքի կեսը հատկացնել բարեգործական նպատակներին: Բաֆֆետը խոստացել է իր կարողության 99 տոկոսը հատկացնել բարեգործական ծրագրերին:

Երկրորդ տեղում Բիլլ և Մելինդա Գեյթսերն են: Նրանց կարողությունը գնահատվել է 120,7 մլրդ դոլար, իսկ բարեգործական ծրագրերին հատկացված գումարը կազմել է 29,8 մլրդ դոլար: 2020 թվականին նրանք խոստացել են COVID-19 ի դեմ պայքարում ծախսել 1,75 մլրդ դոլար:

Ջորջ Սորոսը երրորդ տեղն է գրավել ողջ կյանքում հանգանակած գումարի չափով՝ 16.6 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նրա կարողությունը  ներկայում կազմում է 8.6 մլրդ դոլար: Նրա «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը գործում է 120 երկրներում, ուշադրության կենտրոնում է պահում ընտրողների իրավունքներն ու ժողովրդավարության հարցերը: 2020 թվականին այդ նպատակներով նա հատկացրել է 1.2 մլրդ դոլար: COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում Սորոսը վիրաբերել է 37 մլն դոլար:

Չորրորդ տեղը գրավել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որի կարողությունը գնահատվել է 54,9 մլրդ: Ընդհանուր  հանգանակությունների գումարը կազմել է 11,1 մլրդ  դոլար: Առատաձեռն միլիարդատերերի ցուցակում է հայտնվել նաև Amazon-ի հիմնադիր  Ջեֆ Բեզոսի կինը՝ Մաքքենզի Սքոտը: Նա  բարեգործական նպատակների է ուղղել ավելի քան 5,83 մլրդ դոլար: Ցուցակում են  նաև Facebook  հիմնադիր Մարկ Ցուկկերբերգը և նրա  կինը՝ Պրիսցիլլա Չանը (2,7 մլրդ դոլար):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP