11:53 21.01.2021
2020 թվականի գարնանը` լոքդաունի ընթացքում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր օրը սկսում էր մարզասրահում մարզվելով, որտեղ տեղադրված է Peloton հեծանիվ-մարզասարք, ծանրաքարեր և վազքուղի մարզասարք: The New York Times-ը հաղորդում է, որ Ջո Բայդենի հեծանիվ-մարզասարքը Սպիտակ տանը վտանգավոր են համարել:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի` ԱՄՆ նոր ղեկավարը կարող է խնդիր ունենալ էլիտար հեծանիվ-մարզասարքը Սպիտակ տուն տեղափոխելու առումով: Մարզասարքն արժե ավելի քան 2500 դոլար: Այն հագեցած է տեսախցիկներով, բարձրախոսներով և էկրանով` տարբեր սոցիալական գործառույթներով:
Կենտրոնական հետախուզական վարչությունը մտահոգված է, որ այլ պետությունները կարող են օգտագործել հեծանիվ-մարզասարքը` մարզասրահում Բայդենի խոսակցությունները գաղտնալսելու համար: The New York Times-ը նշում է, որ այս խնդրի լուծումը կարող է լինել մարզասարքից այն բոլոր տարրերի և գործառույթների ջնջումը, որոնք կապված չեն մարզումների հետ, ինչպես նաև իրավապահների կողմից հատուկ ստուգումները:
Հիշեցնենք` հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությունը: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել արարողությանը և Վաշինգտոնից հեռացել է Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ:
10:58 14.05.2025
Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումներըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր է Չինաստան կատարած այցից հետո մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իշխանությունների խնդրանքները մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր բանակցությունների և պատվիրակությունների կազմի վերաբերյալ։ «Երբ ես մեկնեմ Մոսկվա, կփորձեմ խոսել Պուտինի հետ այս մասին», – ասել է Լուլա դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նաև […] ...
10:46 14.05.2025
Թրամփը չի բացառում Սի Ծինփինի հետ անձնական հանդիպումը՝ առևտրային համաձայնագիր կնքելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու համար։ «Իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ։ Այսինքն՝ վստահ չեմ, որ դա անհրաժեշտ կլինի, բայց դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի հետ», – ասել է Թրամփը Fox News-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...
10:38 14.05.2025
Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:30 14.05.2025
44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարանԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ […] ...
10:23 14.05.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներՄայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական […] ...
10:19 14.05.2025
Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է Իրանի զարգացումը, բայց թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք մշակի։ «Նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել։ Թույլ տվեք պարզաբանել։ Ես լիովին աջակցում եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն»,-ասել է Թրամփը Fox News-ին։ Մեկնաբանելով հայտարարությունը, հեռուստաալիքը հիշեցնում […] ...