Շիրակի նորանշանակ մարզպետն աշխատանքային առաջին օրը հանդիպել է լրագրողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

Շիրակի նորանշանակ մարզպետն աշխատանքային առաջին օրը հանդիպել է լրագրողների հետ

18:40 21.01.2021

Աշխատանքային առաջին օրը Շիրակի  նորանշանակ մարզպետը հանդիպել է լրագրողներին և խոսել մարզի համար առաջնային համարվող խնդիրներից: Մարզի զարգացման ծրագրերին անդրադառնալ՝ կոնկրետ ոլորտներում առկա խնդիրներից խոսել, նորանշանակ մարզպետը  խոստացել է ավելի ուշ: Խնդիրների լուծման ուղիներ փնտրելու գործում, նա նշել է, որ բժշկի իր մասնագիտությունը օգնելու է՝ ոլորտների օրակարգային հարցերին լուծում տալն, ըստ նրա, կախված է ճիշտ ախտորոշումից:

«Ոչ միայն առողջապահության, այլև բոլոր մյուս ոլորտների խնդիրները գալիս են նրանից, թե գիտենք արդյոք ինչ ենք ուզում: Սկզբի համար պետք է հստակ նշենք, թե ինչ ենք ուզում: Եթե ուզում ենք, որ առողջապահությունը լինի անվճար, ուրեմն պետք է պատրաստ լինենք ներդնել ապահովագրական համակարգը, եթե ուզում ենք, որ առողջապահությունը լինի որակյալ, ուրեմն ֆինանսական հատկացումները պետք է ուղղենք բուժհաստատությունների վերազինմանը, մասնագետների վերապատրաստմանը: Երբ կարողանանք հստակ ֆիքսել՝ ինչ ենք ուզում, դա կլինի երկրի անվտանգությունը, առողջապահական համակարգի զարգացումը, ընդհանուր երկրի տնտեսական զարգացումը, այդ ժամանակ կհասկանանք, թե ոնց ենք գնալու այդ ճանապարհով»,– ասել է Հովհաննես Հարությունյանը:

Կադրային փոփոխությունները Շիրակի նորանշանակ մարզպետը չի բացառել: Ըստ նրա՝ եթե լինեն փոփոխություններ, ապա միայն հիմնավորված:

«Արդյո՞ք ես ունեմ նախապատրաստած կադրերի բանակ․ ոչ ես չունեմ նախապատրաստած կադրերի բանակ: Իմ թիմը Շիրակի մարզն է, իմ թիմը Շիրակի մարզի այն գրագետ, գործունյա մարդիկ են, ովքեր պատրաստ են  մարզի զարգացման համար կատարել աշխատանք»,- նշել է Շիրակի մարզպետը:

Իսկ հետպատերազմյան շրջանում  առաջնահերթ խնդիրը  վերաբերում է 62 գերեվարված անձանց վերադարձին, որոնք Շիրակի մարզի  բնակիչներ են:

«Ամենժամյա ռեժիմով այդ հարցով զբաղվում են մարդիկ, ովքեր կարող են այդ հարցի մեջ ունենալ ներդրում, լուծման հնարավորություն: Մոտեցումը մեկն է՝ գերիները պետք է վերադառնան, հնարավորության դեպքում ժամ առաջ, բայց բոլորս գիտակցում ենք, որ այդ հարցերը կարճ ժամանակում չեն լուծվելու, օրեր կտևեն, շաբաթ, ամիս: Այս պահին ոչ ոք ժամկետներ չի կարող ասել»,– ասել է Շիրակի մարզպետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

08:40 17.07.2025

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

Սիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

08:30 17.07.2025

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

Չինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

BACK_TO_TOP