18:30 25.01.2021
Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են: Աշնանը գրանցված աճից հետո, նվազումը մասնագետները համարում են համաճարակաբանական օրինաչափություն: Միևնույն ժամանակ, COVID-ի ևս մեկ ալիք կանխատեսում են փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին: Սուր շնչառական վիրուսները սեզոնային բնույթ ունեն և այս ամիսները տարածման ժամանակաշրջան են համարվում:
Մասնագետները խոսել են պատվաստումների արդյունավետության, կոլեկտիվ իմունիտետի և Գյումրիում կորոնավիրուսի բուժման բաժանմունքների փակման մասին:
Շիրակի մարզում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է անցած տարվա մարտի 26-ին: Իսկ, ընդհանուր առմամբ, մինչ օրս մարզում կատարվել է 26․140 նմուշառում:
«Ունենք 6․171 դրական հաստատված դեպք և 138 մահվան ելք: Հիվանդացությունը բնակչության թվի 3 %-ը չի գերազանցում, իսկ մահերը 1,5-2%-ը չեն գերազանցում: Վերջին շրջանում նշվում է, որ մահացությունը բարձրացել է: Ես կասեի, ոչ թե մահացությունն է բարձրացել, այլ ուշ դիմելիության հետևանքով դեպքերը բարդացել են»,- ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն Արմինե Անդրյանը:
Բարդ դեպքերը հոսպիտալացվել են մայրաքաղաքում կամ «Գյումրի» բժշկական կենտրոնում, որտեղ կորոնավիրուսի բուժման համար բաժանմունք բացվեց: Բարդ դեպքերը Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից այստեղ էին տեղափոխվում, որովհետև ինֆեկցիոն հիվանդանոցը մոնոպրոֆիլ է, իսկ բժշկական կենտրոնը՝ բազմապրոֆիլ ու ավելի հարմար ուղեկցող հիվանդություններ ունեցողների համար: Այստեղ էլ եղել են հիվանդներ, որոնք ընդունվել են կորոնավիրուսի ախտանիշներով, բայց թեստի բացասական պատասխանով:
Հիմա «Գյումրի» կենտրոնի բաժանմունքը փակվել է, ինֆեկցիոնն էլ վերադարձել է իր գործառույթներին: Հոսպիտալացման ենթակա հիվանդները քիչ են: Ծանր դեպքերն ուղեգրվում են մայրաքաղաքի բուժհաստատություններ, թեթև ախտանշաններով մարդկանց բուժումը տնային պայմաններում է: Միևնույն ժամանակ, համաճարակաբանները կանխատեսում են, որ փետրվար-ապրիլ ամիսների հիվանդացության աճ է գրանցվելու: Ու այս պարագայում, կորոնավիրուսի բուժման համար ծավալված մահճակալային ֆոնդի վերապրոֆիլավորումը արդարացված չեն համարում:
«Գուցե շատ քիչ՝ 50 կամ 30 մահճակալով, բայց պետք էր թողնել, որ այդ մահճակալները գործեին: Եթե ֆինանսավորումն այդ մահճակալների համար պետք է կատարվի Երևանում, թող Երևանից այդքան մահճակալի չափով ֆինանսավորվեն մարզերը: Ես ապակենտրոնացման կողմնակից եմ և դա ի շահ բնակիչների է»,- նշել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը:
Արհեստական իմունիտետ ձևավորելու գործընթացը Հայաստանում ևս մեկնարկելու է: Խոսքը պատվաստումների մասին է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենն է նշում՝ պատվաստումների 4 տարբերակներ են քննարկվել ու փորձարկվել:
Առաջին փուլով նախատեսված է բնակչության 1 տոկոսին պատվաստել, որի մեջ ընդգրկվելու են բուժաշխատողները և խնամքի կենտրոններում ապրող տարեցները: Երկրորդ փուլով պատվաստվողների թիվը հասցվելու է 3 տոկոսի, խոցելի խմբերում ընդգրկվելու են նաև արտակարգ իրավիճակների, ոստիկանական զորքերի ծառայողները և ուսուցիչները:
08:40 17.07.2025
Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համարՍիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...
08:30 17.07.2025
Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարըՉինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...