Բացահայտվել են քաղաքային տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+23.09 oC

Բացահայտվել են քաղաքային տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր

16:52 29.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 51-ամյա բնակիչը, նույն մարզի 44-ամյա բնակչի և 30-ամյա մեկ այլ տղամարդու հետ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, 2018թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, գտնվել է Երևան քաղաքի տարածքում գործող երթուղային միկրոավտոբուսում, որտեղ, պայմանավորվածության համաձայն, վերոհիշյալ երկու անձինք շեղելով ուղևորուհու ուշադրությունը և ծածկելով միկրոավտոբուսի մեջ գտնվող մյուս անձանց տեսադաշտը, օժանդակել են 51-ամյա տղամարդուն կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի դրանից՝ 2020թ. հունվարի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 51-ամյա և 44-ամյա տղամարդիկ երթուղային ավտոբուսում փորձել են քաղաքացու պայուսակից հափշտակություն կատարել, սակայն ուղևորներից մեկը նկատելով բղավել է, որի հետևանքով 51-ամյա տղամարդըլ, իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել հանցագործությունը: Այդ ընթացքում  ավտոբուսում գտնվող մեկ այլ ուղևոր խնդրել է նրանց մի կողմ գնալ, 51-ամյա տղամարդը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով ավտոբուսում գտնվող քաղաքացիների ներկայությունը հարձակվել է նրա վրա և բռունցքով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին: Վարորդը տեսնելով ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատկանող ավտոմեքենան, հարկադրաբար կանգնեցրել է ավտոբուսը և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ դադարեցվել է քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերոնշյալ 3 անձինք, 2019-2020թթ. ընթացքում, առանձին-առանձին, երթուղային ավտոբուսում քաղաքացիներից հափշտակել են դրամապանակներ, վերջիններիս պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 1.1 մասով (2 դրվագ) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 44-ամյա տղամարդուն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1.1 մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 1.1 մասով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 1.1 մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP