14:11 05.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՀ մի շարք բուհերում երկշաբաթյա այցեր են իրականացրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման նպատակով: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։
Մասնավորապես, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ լինել եվրոպական նմանօրինակ լավագույն լաբորատորիաների հետ։
ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է՝ ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա:
«Նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության հետազոտությունները կկարողանան որոշել Հայաստանի տեղը միջազգային գիտական քարտեզի վրա: Այս ծրագիրը ցույց տվեց, որ մենք ունենք մրցունակ լինելու ներուժ ու հավակնոտ գաղափարներ։ Սա այն հիմնաքարն է լինելու, որը թույլ կտա գնալ դեպի գերազանցության կենտրոնի հիմնում»,- նշում է ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ հավելելով, որ առաջիկայում միջազգային համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:
«Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանն իր հերթին նշել է, որ համավարակի, ինչպես նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բուհի իրականացրած ծրագրային գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցերով ու գնումների պլանով սահմանված ժամկետներից: Նրա խոսքերով՝ բուհը պետք է արդյունավետ և հետևողական քայլեր ձեռնարկի՝ պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու, ավարտին հասցնելու, ինչպես նաև ծրագրով ամրագրված ցուցիչներին հասնելու համար:
Մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրել են, որ բուհի տրամադրած անհրաժեշտ տարածքներում դեռևս ընթանում են համապատասխան շինարարական աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի պատասխանատուների հավաստիացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքները չեն խոչընդոտի սարքավորումների մատակարարման գործընթացին և կավարտվեն մինչև դրա իրականացումը:
Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Մասնավորապես, մի շարք քայլեր են ձեռնարկվել ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ, ընթացքի մեջ են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների և մասնագետների համար ուսումնամեթոդական ծրագրերով պիլոտային ծրագրերի իրականացման, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական և մի քանի այլ ձեռնարկների մշակման աշխատանքները:
Անդրադարձ է եղել նաև կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ «ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի» և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ իրականացվում են ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման գիտակրթական ու հետազոտական նորագույն մեթոդների ներդրմամբ կատարվող գիտահետազոտական ծրագրերի մշակման և գիտական արդյունքների հրապարակման աշխատանքները:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...