16:34 05.02.2021
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և հաղորդակցության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց պարոն Յոնգին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ընդգծեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Կարևորելով համագործակցությունն օրենսդիր մարմինների միջև՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ անցած տարի կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այցին Հայաստանի Հանրապետություն:
«Անկասկած, այցը նոր ազդակ հաղորդեց երկու երկրների համագործակցությանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել անձնական շփումները խորհրդարանականների և պատվիրակությունների միջև:
Երկկողմ փոխգործակցության համատեքստում Արարատ Միրզոյանը նաև նշեց Ազգային ժողովի և դեսպանության միջև ակտիվ ու արդյունավետ շփումները:
Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար: Այս առումով չափազանց կարևորվեց Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար:
Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարևորեց նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձևաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը:
Ա. Միրզոյանը բարձր գնահատեց նաև Չինաստանի տեխնիկական և տնտեսական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:
Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում ընդունելության համար՝ դեսպան Յունն Արարատ Միրզոյանին փոխանցեց իր չինացի գործընկերոջ՝ Լի Ճանշուի ջերմ ողջույնները:
Դեսպանը վստահեցրեց, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը և ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները:
Միանգամայն կիսելով խորհրդարանի ղեկավարի գնահատականները ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շըն Յուեյուեի ղեկավարած պատվիրակության այցի մասին՝ դեսպան Յունը շեշտեց, որ վերջինս հիացած էր Հայաստանով և հիանալի հուշեր ունի: Պատրաստակամություն հայտնվեց էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց փոխադարձ այցերի նշանակությունը և Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպան Յունը նշեց, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարևորում է դրա իրագործումը և տեղյակ է մարդասիրական բնույթի խնդիրներից: Նա ընդգծեց, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը:
Դեսպան Յունը մեծ գոհունակությամբ նշեց նաև այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին:
Հանդիպման ավարտին Ա. Միրզոյանը շնորհավորեց դեսպան Ֆան Յունին Չինաստանի նոր տարվա՝ «Գարնան տոնի» կապակցությամբ:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...