18:15 08.02.2021
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Մանկավարժներն ու ծնողները համաձայն չեն դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքների հետ, ըստ որոնց՝ տնօրեն է դարձել ոչ թե նույն դպրոցի ուսուցիչը, այլ թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Օրեր առաջ ծնողներն ու մանկավարժները նորանշանակ տնօրենին թույլ չէին տվել աշխատանքային առաջին օրը մտնել դպրոց: Իսկ այսօր անարդյունք է անցել ծնողների, նորանշանակ տնօրենի և մարզպետարանի կրթության վարչության պետի հանդիպումը: Ծնողները պահանջում են չեղարկել մրցույթի արդյունքները։ Նորանշանակ տնօրենին ընտրել է փոխվարչապետը և հաստատել Շիրակի մարզպետը: 7-րդ օրն է՝ դպրոցի 700-ից ավելի աշակերտ դպրոց չի գնում:
Մրցույթի արդյունքներով թիվ 25 դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը ստացել էր կառավարման խորհրդի անդամներից 4-ի քվեն, իսկ թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանի օգտին քվեարկել էր 2-ը: Ըստ կարգի, եթե թեկնածուներից որևէ մեկը 5 և ավելի ձայներ չի ստանում, ապա ընտրության իրավունքը վերապահվում է փոխվարչապետին: Անցած տարեվերջին պարզ դարձավ, որ փոխվարչապետը երկու թեկնածուներից ընտրել է ավելի քիչ ձայներ ստացածի: Կրքերն ավելի բորբոքվեցին, երբ անցած շաբաթ Շիրակի մարզպետը Իրինա Բաղդասարյանին նշանակեց տնօրենի պաշտոնում: Ծնողներն ու մանկավարժները փակեցին նրա մուտքը դպրոց: Իսկ այսօր առավոտյան ծնողները եկել էին դպրոց արդեն նոր տնօրենի հետ հանդիպելու:
«Նորանշանակ տնօրենը կանչեց մարզպետարանի ներկայացուցիչներին, եկավ կրթության վարչության պետը: Նրա ու ոստիկանների ներկայությամբ տեղի ունեցավ հանդիպումը: Մենք ուզեցինք մեր հարցերը հղեինք իրեն, ինքը նույնիսկ չուզեց պատասխանել: Շատ կոպիտ ձևով, նույնիսկ մատ թափ տվեց ծնողների վրա: Այդ տոնով էր խոսում: Խնդրում ենք, որ թույլ տան, որ մեր ձայնը հասնի մինչև վերև: Մարդիկ իմանան, որ այսօր 730 աշակերտ դպրոց չի գալիս: Կարծում եմ՝ դա հսկայական թիվ է»,- SHANTNEWS-ին ասել են թիվ 25 դպրոցի աշակերտների ծնողները:
Իրինա Բաղդասարյանը մեկնաբանություններից հրաժարվեց, միայն նշեց, որ իր նշանակումը օրենքին համապատասխան է: Դասադուլի հետևանքով 700-ից ավելի երեխա մեկ շաբաթ է՝ դասի չի գալիս: Ամենակարևոր հարցը՝ թե ինչպես վերականգնել դասապրոցեսը, անպատասխան է:
«Նախ պետք է գիտակցի յուրաքանչյուր ծնող, որ իր երեխան պետք է հաճախի դպրոց: Առավել ևս նման պայմանները պետք չի օգտագործել որևէ մեկի շահը պաշտպանելու համար: Այնպես չի, որ ձեռքներս ծալած նստել ենք: Այս պահին էլ աշխատանքային իրավիճակ է: Հրավիրել ենք ուսուցիչներին, որպեսզի զրուցելու արդյունքում հասկանանք՝ սա ինչ-որ մեկի ուղղորդո՞ւմն է, թե՞ պարզապես ծնողների ցանկությունն է»,-SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Կրթության վարչության պետը նշում է՝ ծնողների պահանջը բավարարել, այսինքն՝ մրցույթի արդյունքները չեղարկել, իրենք իրավասու չեն, բայց պարտավոր են դասապրոցեսը նորմալ հուն վերադարձնել: Այդ գործընթացն առայժմ սահմանափակվում է սրանով, որ ծնողների ու մանկավարժների հետ, ինչպես վարչության պետը նշեց, բացատրական աշխատանքներ են տանում:
«Մենք պատասխանատու ենք մեր մարզում յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպելու: Մնացած հարցերով, եթե ինչ-որ անհամաձայնություն կա, եթե բողոք կա, ես բազմիցս նշել եմ, միայն ու միայն դատական ճանապարհով կարող են դիմել, վիճարկել տվյալ հարցը»,- ասել է Հրայր Կարապետյանը:
Այսինքն՝ խորհուրդ է տալիս երեխաներին դպրոց բերել, մրցույթի արդյունքներն էլ դատարանում վիճարկել: Բայց դասերի վերսկսումն այսօրվանից ավելի բարդ է դարձել: Թիվ 25 դպրոցի մանկավարժական խորհուրդը նորանշանակ տնօրենին այսօր ներկայացրել է դիմում, համաձայն որի՝ ուսուցիչները անժամկետ գործադուլ են հայտարարել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...