Գյումրիի թիվ 25 դպրոցի տնօրենին պետք է շանս տալ, որ ցույց տա իրեն որպես ղեկավար. Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

Գյումրիի թիվ 25 դպրոցի տնօրենին պետք է շանս տալ, որ ցույց տա իրեն որպես ղեկավար. Շիրակի մարզպետ

18:45 10.02.2021

Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ է այսօր հանդիպել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Ճանաչողական հանդիպումը, օրակարգ, որպես այդպիսին չի ունեցել: Մարզպետը տնօրենների հետ խոսել է կրթական համակարգի ընդհանրական խնդիրներից: Համավարակով պայմանավորված՝ դասապրոցեսի ընդհատումները ուսումնական ծրագիրը հասցնելու խնդիր են ստեղծել տարրական և ավարտական դասարաններում: Միևնույն ժամանակ, համավարակի պայմաններում դասերը վերսկսելը ուսուցիչների ու տնօրենների վրա լրացուցիչ պարտավորություններ է դրել, որոնք դպրոցների բյուջեների համար ենթադրում են նաև ֆինանսական դժվարություններ:

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետն անդրադարձել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակին:

Երեխաների կրթական իրավունքը որերորդ օրն է խախտվում է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում: Ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում, ու սա նրանց բողոքի արտահայտման ձևն է տնօրենի մրցույթի արդյունքների դեմ: Ծնողներն ու մանկավարժները պահանջում են, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնի իրենց դպրոցի ուսուցիչը, որը մրցույթի մասնակից է եղել և կառավարման խորհրդի անդամներից 4-ի քվեն է ստացել: Բայց այդ պաշտոնում նշանակվել է մեկ այլ թեկնածու, ում ընտրել է փոխվարչապետը: Շիրակի մարզպետը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում:

«Պետք է մենք շանս տանք, որ տնօրենը սկսի աշխատել, ցույց տա իրեն որպես վարչական աշխատող և որպես ղեկավար: Եթե հետագայում կլինեն խնդիրներ, որոնք կապված են այն ամենի հետ, ինչի մասին բարձրաձայնում են ծնողները, այդ ժամանակ մարզպետարանը կունենա ավելի շատ լիազորություններ, եթե խոսում ենք օրենքի սահմաններում: Իսկ եթե խոսում ենք էմոցիոնալ դաշտից, այո՛ մենք շատ բան կարող ենք ուզել, այո՛ գուցե դրանք ունենան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց շարժվել բացառապես օրենքով, մենք պարտավոր ենք»,– ասել է Հովհաննես Հարությունյանը:

Թիվ 25 դպրոցում դասադուլը շարունակվում է, նաև մանկավարժներն են անժամկետ գործադուլ հայտարարել: Դասեր չանելու որոշումը Հովհաննես Հարությունյանը դասադուլ ու գործադուլ չի անվանում:

«Դա դասադուլ և գործադուլ չեմ ուզում կոչենք: Իրենք էլ որպես իրավագիտակից քաղաքացիներ գիտեն, որ ռազմական դրության պայմաններում գործադուլ և դասադուլ անել չի կարելի: Քանի որ մի քանի օր է չեն կազմակերպվում դասեր, դրա մասին տեղյակ է նաև կրթության տեսչությունը: Ընթացակարգով վարույթ կբացվի, այդ ժամանակ էլի օրենքին համապատասխան, կտեսնենք, թե ինչ է կատարվում»,- նշել է Շիրակի մարզպետը:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

08:30 17.07.2025

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

Չինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

BACK_TO_TOP