10:17 16.02.2021
Համացանցում բազմաթիվ խմբեր ու ֆորումներ կան, որտեղ ճամփորդները հպատանում են, թե ինչ իրեր են «թռցնում» հյուրանոցներից: Զբոսաշրջային սեզոնը սարերի հետևում չէ, ու չի բացառվում, որ այս ամռանը ճամփորդելու հնարավորություններ լինեն: Ահա այն իրերի ցուցակը, որոնք կարելի է և չի կարելի տանել հյուրանոցներից:
Ի՞ՆՉ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՎԵՐՑՆԵԼ
Լոգարանային պարագաները՝ շամպուն, լոգանքի գելեր, կրեմներ, օճառներ, ատամի խոզանակներ ու ատամի մածուկ, լոգանքի մեկանգամյա գլխարկներ, սափրվելու պարագաներ: Որպես կանոն ոչ թանկարժեք հյուրանոցներում հիգիենայի պարագաներն այնքան է լավ որակի չեն լինում, ուստի դրանք տուն տանելն իմաստ չունի: Չորսաստղանի հյուրանոցներում տրամադրվում են նաև սանրեր, մեկանգամյա օգտագործման հողաթափեր: Դրանք տանն օգտագործելու համար այնքան էլ հարմար չեն, մինչդեռ այլ՝ ավելի էժան հյուրանոցում, որտեղ այդպիսի պարագաներ ներառված չեն, շատ հարմար կլինի տանելը:
ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ
Երբեմն հյուրանոցները սեփական տարբերանշանով գրասենյակային իրեր են թողնում համարներում՝ նոթատետրեր, գրիչներ, մատիտներ: Դրանք վերցնել հյուրանոցը չի արգելում, ավելին՝ խրախուսում է, քանի որ գովազդի միջոց են: Երբեմն համարներում լինում է նաև Աստվածաշունչ: Այն տանել չի կարելի:
ԽՄԻՉՔ ԵՎ ՍՆՈՒՆԴ
Համարներում գտնվող բարից օգտվել կարելի է՝ այնտեղ լինում է թե՛ քաղցրավենիք, և թ՛ խմիչք, սակայն անգամ ամենահասարակ չիփսը կարող է մի քանի անգամ թանկ լինել: Անհրաժեշտ է նախապես ճշտել դրանց գինը: Երբեմն հյուրանոցը որպես նվեր հաճախորդին զամբյուղով միրգ կամ մեկ շիշ գինի է թողնում: Դա ևս Ձերն է: Կարող եք վերցնել առանց խղճի խայթի:
Ի՞ՆՉՆ Է ԱՐԳԵԼՎՈՒՄ ՏԱՆԵԼ
Խալաթներ և սրբիչներ հյուրանոցներից «թռցնել» չի կարելի: Համարը հանձնելու ժամանակ հյուրանոցի աշխատակիցները հսկում են, որ բոլոր խալաթները և սրբիչները լինեն տեղում: Կան, իհրակե, հինգաստղանի շքեղ հյուրանոցներ, որոնք խալաթները նվիրում են իրենց հաճախորդներին, բայց դա համատարած չէ:
Չի կարելի տանել համարից թեյնիկը, սրճեփը, արդուկը, վարսահարդարիչը, սպիտակեղենը, ծածկոցներն ու վարագույրները:
Արգելվում է տանել նաև հագուստի կախիչները, հեռուստացույցի հեռակառավարման վահանակը, բարձերը՝ մեծ կամ փոքր, նշանակություն չունի: Հյուրանոցի անձնակազմի անդամները սովորաբար հաճույքով պատասխանում են հարցին, թե տվյալ հյուրանոցում ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Այնպես որ, կասկածների դեպքում միշտ կարելի է դիմել:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...