14:09 15.02.2021
Փետրվարի 10-12-ը Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ։
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքերով՝ նման միջոցառումները միտված են հարկ վճարող-կոմիտե հարաբերությունները տեղափոխել ավելի անմիջական և գործընկերային դաշտ՝ առկա խնդիրները քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ հաճախ հանդիպող ռիսկերը հիմնականում վերաբերում են չգրանցված աշխատողներ ունենալուն, աշխատավարձի իրական ծավալների չհայտարարագրմանը, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրմանը, ինչպես նաև ՀԴՄ կտրոն չտրամադրելու կամ այլ ծառայություն նշելու դեպքերին։ Վարչության պետը հարկ վճարողներին հայտնել է, որ նախորդ տարվա եկամտահարկի համահարթեցմամբ պայմանավորված՝ աշխատողներ չգրանցելը իրականում անհասկանալի է, քանի որ ստեղծված պայմաններում նման ռիսկերն արդարացված չեն։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են համակարգում իրականացված բարեփոխումները, վարչարարության հիմնական ուղղությունները, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ռիսկերի գնահատման մասով ՊԵԿ ռեսուրսների կատարելագործումը։
Ըստ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի՝ ՊԵԿ-ը կիրառում է անհրաժեշտ բոլոր միջոցները առկա ռիսկերի նույնականացման ու վերլուծության համար։ Նա նշել է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկում, թե՛ գնահատված ռիսկերը հաստատելու, թե՛ հերքելու ուղղությամբ։
ՊԵԿ-ի կողմից իրականացվում են բոլոր քայլերը հարկ վճարողների հետ հարաբերություններում խոչընդոտները հարթելու համար։
ՊԵԿ մասնագետներն ընդգծել են, որ այս քննարկումները մեծացնում են հարկ վճարողների ներգրավվածությունը կոմիտեի գործառույթներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնել տեսակետներ, առաջարկներ և ստանալ լիարժեք տեղեկատվություն իրենց գործունեության արդյունավետության բարձրացման համար։
Տնտեսավարողների հետ այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։
14:54 27.06.2025
61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:46 27.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժածՀունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...
14:37 27.06.2025
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […] ...
14:28 27.06.2025
ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքիցԱյսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […] ...
14:25 27.06.2025
Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետՄայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […] ...