19:49 24.01.2018
Այսօր ԱԻՆ ՃԿԱԿ-ում՝ ինտերակտիվ քարտեզների միջոցով ներկայացվել են Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքային գոտու երկրաբանա-ինժեներական հետազոտությունների արդյունքները: Խոսքն այս դեպքում այնպիսի սողանքի մասին է, որը հիմնականում սպառնում ոչ այնքան բնակավայրին, որքան երկաթգծին ու ճանապարհին:
«Միայն 3 բնակելի տուն կա տարածքում, 3-ից մեկում այս պահին չեն ապրում», – լրագրողներին այսօր որոշ մանրամասնություններ հաղորդելու ժամանակ ասաց ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին վստահեցրեց,, որ բնակիչներին վտանգ չի սպառնում:
«Այն տան բնակիչներն, ովքեր այս պահին չեն ապրում իրենց տանը, մեր կողմից զուշացվել են, որ տուն չգնան այնքան ժամանակ, քանի դեռ վտանքը չի անցել: Մյուս երկու ընտանիքների համար միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նրանց այլ բնակավարում, մինչև սողանքի կայունացումը բնակարան տրամադրեն», -հավելեց Դասվիթ Տոնոյանը:
Ինչպես արդեն հայտնի է, այս սողանքի վտանգի մասին հայտնել են տարածքի բնակիչները դեռ հունվարի 12-ին՝ ահազանգելով ԱԻՆ:
Բանկիչներն ասել են, որ անց ու դարձի ժամանակ հողի վրա ճաքեր են կատել ու անհանգստացել: Ահազանգից հետո դեպքի վայր
մեկնած ԱԻՆ հատուկ խումբը նախնական ուսումնասիրություններից հետո հաստատեց սողանքի ակտիվացման վտանգի առակայությունը: Թումանյանի այս սողանքը 3.5 հեկտար է կազմում: Ակտիվացման պատճառներն, ըստ մասնագետների մի քանիսն են:
«1-ին պատճառն այն է, որ բազալտների ընդհանուր հատվածից ներքև միշտ կա ջրի արտահոսք, որը սնում է սողանքը: 2-րդ պատճառը վերևում գտնվող ջրավազանն էր, որտեղից վերջին 10-մ օրվա ընթացքում ջրի հոսքեր են նկատվել: 3-րդ պատճառը երկաթգիծն ու ճանապարհն են: Այսինքն տեղաշարժի արդյունքում ինքն արագացնում է սողանքի ակտիվությունը», – ասաց տեղում դիտարկումներ կատարած աշխատանքային խմբի անդամ ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը:
Դեռ օրեր առաջ հատուկ Հորիզոնի համար պատրաստված տեսանյութի ցուցադրման ժամանակ արդեն հաղորդել ենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԻՆ և «ՎիոլաՋուր» ընկերության միջև, որ ջրավազաննում ջուր չկուտակվի՝ մինչև նորոգման աշխատանքների ավարտը: Սողանքի վտանգը կանխելու համար ձեռնարկված այլ միջոցառումների մասով ԱԻՆ-ում այսպիսի տեղեկություն են հաղորդվել:
«Արհեստական առուներ են փորվել, որպեսզի կուտակված ջրային զանգվածը դուրս գա ու լցվի ավելի անվտանգ տեղ: Ջրահեռացման աշխատանքներ են կատարվել սողանքի ողջ տարածքում: Այսօրվա վիճակով բավական լավ ցուցանիշ ունենք», – պարզաբանեց Կարապետ Վարդանյանը
Ըստ մասնագետների՝ խնդրի լուծումը հիմա իրենք պատկերացնում են՝ սողանքը ջրազերկելով ու այդպես կայունացնելով: Հայտնի է, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան սողանքային գոտի է այցելել հունվարի 21-ին՝ հանձնարարելով ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությանը իրականացնել շուրջօրյա հեթապահություն: Մասնավորապես՝ օրը երկու անգամ չափիչ սարքերի օգնությամբ ՄՓՎ աշխատակիցները պետք է հետևեին առաջացած ճեղքերի լայնացմանը, իսկ գնացքների ընթացքից հետո գրանցեին հողի շերտի տատանումները: Կատարված աշխատանքները ցույց են տվել, որ տեղաշարժը թե հորիզոնական և թե ուղղահայաց ուղղությամբ մոտ 3 մմ է, որը Կարապետ Վարդանյանի խոսքով, այսպես ասած, կայունության գրավական է: ԱԻՆ-ում վստահեցրել են, որ մոնիտորինգը շարունակվում է՝ արդյունքները գրանցում են ամեն 3 ժամը մեկ: Վտանգը կարելի է անցած համարել, թե ոչ կարող են հստակ ասել միայն օրեր անց:
ShantNews-ի հարցին, զուտ մասշտաբների առումով Թումանյանի սողանքն ինչքանո՞վ է նման 2011 թվականին Այրումում գրանցվածին, ԱԻն-ում պատասխանել են, որ Այրումի հետ համեմատած շատ փոքր է: Սրա դեպքում խնդիրը այն է, որ եթե սահք լինի, երկաթգիծը բավականին ժամանակ ուղղակի չի գործարկվի:
10:33 30.04.2025
Թբիլիսիում բռնկված խոշոր հրդեհը մարվել է10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...