19:15 22.02.2021
Անցած տարվա սեպտեմբերի 27-ից հետո Գյումրիում ապաստան գտած արցախցի ընտանիքների մեծ մասը վերադարձել է Արցախ: Մնացել են այն ընտանիքները, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողությանը: Նրանց համար ևս Արցախում բնակապահովման ծրագրեր են մեկնարկել: Առաջարկում են բնակություն հաստատել այլ բնակավայրերում: Ընտանիքները հաշվառում են անցնում: Առաջնահերթություն տրվում է բազմազավակներին:
Իսկ մինչ Արցախ տեղափոխվելու հարցերը կլուծվեն, արցախցիները շարունակում են ապրել Գյումրիի գիշերօթիկ հաստատությունների շենքերում, որոնք օպտիմալացումից հետո դատարկ էին:
Արցախցիների մեծ մասը վերադառնալու հստակ որոշում ու ցանկություն ունի: Օրինակը Վահիկ Մնացականյանի ընտանիքն է: Իշխանաձորում են թողել ամեն ինչ, երեք ամիս է՝ Գյումրիում են ապրում, բայց նորից Արցախ են վերադառնալու, հաշվառվել են, նոր բնակավայրն ընտրել:
«Մենք հաշվառվել ենք Պատարա գյուղ տեղափոխվելու համար: Արցախի գյուղերից է, որը գտնվում է Ստեփանակերտից 30 կմ հեռավորության վրա: Գնացել տեսել եմ, որ մարդիկ այնտեղ ապրում են, հերթագրվել եմ: Հենց տուն լինի, մեզ ձայն կտան, կտեղափոխվենք: Դա կլինի 10 օր հետո կամ 20 օր հետո, մեկ ամիս հետո, միևնույն է՝ մենք վերադառնալու ենք»,- Shantnews.am-ին ասել է Իշխանաձորի բնակիչ Վահիկ Մնացականյանը:
Նախկին թիվ 1 գիշերօթիկում բնակվող 11 արցախցի հաշվառվել է, համաձայնել բնակություն հաստատել այլ բնակավայրերում: Առաջնահերթությունը տրվում է բազմազավակ ընտանիքներին: Կարճ ժամանակամիջոցում խոստացել են բնակարանով ապահովել:
«Մեզ մոտ մնացել են այն ընտանիքները, որոնց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Իրենց համար Արցախում քոթեջներ են կառուցվելու: Կա նաև ծրագիր, որով տները վերանորոգվում են, գույքով են ապահովում, ուղղակի սպասում են բնակիչների համաձայնությանը: Մեզ մոտ ապրողներից 11 հոգի համաձայնել է: Նրանք մոտ 10 օրից կվերադառնան Արցախ»,- նշել է Գյումրիի թիվ 1 խնամքի կենտրոնում ապրող արցախցիների հարցերով պատասխանատու Լիանա Ասլանյանը:
Այստեղ ապրող 11 ընտանիքներից 3-ը հրաժարվում են Արցախ վերադառնալ: Նրանք կեցության և աշխատանքի ապահովման համար են հայտ ներկայացրել Հայաստանում գործող պետական ծրագրերին: Նոյեմբերից մինչ օրս միայն այս կենտրոնում 217 արցախցի է ապրել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 17.07.2025
Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարըՉինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...