19:40 26.02.2021
Կառավարության որոշման նախագծով Գյումրիի Անտառավան 26, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերի բնակիչներին պետք է հատկացվեին բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծ 5 շենքի մեկ վթարային մուտքը պետք է ամրացվեր: Համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով պետական շատ ծրագրեր հետաձգվեցին: Ծրագիրը սառեցվեց, և հիմա քննարկումները նորից են սկսվելու:
Շիրակի մարզում 114 վթարային շենք կա, դրանցից 91-ը՝ Գյումրիում: 3-րդ, մասնակի 4-րդ և 4-րդ աստիճանի, սա վթարայինների բաժանումն է: Այս դասակարգման ու տեխնիկական ուսումնասիրություններով Գյումրիի ամենավտանգավոր շենքը Անտառավան 26-ն է: Փլուզումները այստեղ պարբերաբար են, վերևի հարկերում ծածկասալերը պահող գրեթե ոչինչ չի մնացել:
Ըստ այդմ էլ, Անտառավան 26-ը անցած տարի առաջինն էր հայտնվել այն վթարային շենքերի ցանկում, որտեղ բնակվողների բնակապահովման հարցը հրատապ լուծման կարիք ունի: Բնակիչներին հաշվառել էին ու ներկայացրել, թե ինչ տարբերակով է լուծվելու նրանց բնակարանային հարցը:
«Շրջանառության մեջ դրվեց կառավարության որոշման նախագիծը, ինչի հիման վրա Անտառավան 26 շենքի բնակիչներին տրամադրվելու էին բնակարանի գնման վկայագրեր: Վկայագրեր էին տրամադրվելու նաև Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերի բնակիչներին, որոնք հետո հրաժարվեցին վկայագրերի տարբերակից և պահանջեցին ամրացում: Տիգրան Մեծ 5 շենքի մեկ մուտքը ամրացվելու էր, բայց Հայաստանում տիրող իրավիճակի՝ համավարակի ու պատերազմի հետ կապված, կառավարության որոշման նախագիծը սառեցվեց»,– Shantnews-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:
Փետրվարի սկզբին Շիրակի մարզպետարանը նորից է գրությունով դիմել կառավարություն՝ ծրագիրը վերսկսելու խնդրանքով: Այն լրիվությամբ նույնաբովանդակ է:
Անտառավան 26-ի բնակիչները համաձայնել էին, իսկ նույն ծրագրում ընդգրկված Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերի բնակիչները վկայագրերի տարբերակին համաձայն չեն եղել ու պահանջել են շենքերի ամրացում: Անցած տարի այս հարցը քննարկվեց, բայց անպատասխան մնաց:
Հիմա սպասում են, թե կառավարությունը երբ կքննարկի ծրագիրը: Այս տարի Շիրակի մարզում բնակարանաշինական մեկ ծրագիր կա, որը հստակ է և շուտով մեկնարկելու է:
«Մուշ թաղամասում բնակելի համալիր է կառուցվելու: Համայնքն արդեն տրամադրել է շինթույլտվություն: Թաղամասում կառուցվելու է 4 հարկանի 2 բնակելի շենք, մանկապարտեզ: Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է, ավարտը նախատեսված է 2024 թվականին: Պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն է»,- նշել է Մկրտիչ Ասատրյանը:
Այս ծրագրի առաջին փուլում Մուշ 2 թաղամասում նախատեսված է 36 բնակարանի կառուցում: Շինարարության ավարտը 2024 թվականն է, բնակարանների շահառուների հարցը դեռ չի քննարկվում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...