ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ամփոփմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ամփոփմանը

20:35 26.02.2021

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում ֆինանսավորում է սոցիալական և կրթական ծրագրեր: 2019-2020 թվականներին  «Կարիտաս Ավստրիայի» հետ Ճապոնիայի կառավարությունը Գյումրիում և Տաշիրում տարեցների խնամքի ցերեկային կենտրոններ է վերանորոգել ու կահավորել, իսկ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում գործազուրկների համար ստեղծվել են մասնագիտական հմտությունների ձեռք բերման հնարավորություններ:

«Ճապոնիայի և Հայաստանի համար շատ կարևոր արժեքներ կան,օրինակ տարեցներին հարգելն ու նրանց մեծ սիրով շրջապատելը։Մենք պարտավոր ենք մեր մեծերին,մեր տատիկներին ու պապիկներին փայփայենք,սիրենք և մշտապես նրանց կողքին լինենք »,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Ցերեկային խնամքի կենտրոնի մասնագետները հոգ են տանում նաև տարեցների առողջության պահպանման մասին։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքավորումները կօգնեն արդյունավետ դարձնել առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց թերապևտիկ բուժօգնության կազմակերպումը:

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրով Գյումրիի  սոցիալ-կրթական կենտրոնում վերանորոգվել , ժամանակակից տեխնիկայով ու արքավորումներով են կահավորվել դիմահարդարման, վարսահարդարման, մատնահարդարման , թխվածքների պատրաստման, ձևավորման ու խոհարարության արհեստանոցները:

Աշխատաշուկայում մրցունակ լինելու համար կարևոր են հմտություններն ու արհեստավարժությունը, ինչպես նաև աշխատանքային փորձը, որը մասամբ դասընթացները լրացնում են:

« Ճապոնիան բարձր է գնահատում ենթակառուցվածքների բարելավումը, տնտեսական աճի և տարածաշրջանային զարգացման համար: Ուստի աջակցության այս ծրագիրը շարունակական քայլերից մեկն է, աշխարհը զարգացման ավելի կայուն ուղու վրա դնելու համար:Մասնագիտական ուսուցումը երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի գրավականն է:»,- նշել է Ջուն Յամադան:

2019-2020 թվականների ընթացքում սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպված դասընթացները վերապատրաստվելու հնարավորություն են տվել բազմաթիվ գործազուրկների: Շահառուները սոցիալապես անապահով ընտանիքներից են նաև Արցախի բնակավայրերում՝ տուն ու տեղ կորցրած մարդիկ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom, HAY-NET  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

08:30 17.07.2025

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

Չինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

BACK_TO_TOP