Մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը․Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը․Մանուկյան

20:55 26.02.2021

Երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ գիշերել են Ազգային Ժողովի դիմաց:Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում անցկացրած հանրահավաքից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երթով շարժվել են նախագահի նստավայր՝ պահանջելու, որ չստորագրի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը։

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։Շարժման ղեկավարները հանդիպման մասին  մանրամասներ են ներկայացրել ժամը 18-ին անցկացրած հանրահավաքի ժամանակ։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է ․

«Մենք շատ գործ ունենք անելու՝ պատգամավորների հետ աշխատելու, շրջաններ գնալու, բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը։ Դրա համար ամուր պետք է կանգնել, լինել համբերատար և պատրաստ վճռական գործողությունների, վճռական օրերը առջևում են»։

ՀՀ ախագահի հետ հանդիպման արդյունքին անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր  Վանեցյանը նշել է․

«Նախագահին մենք ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը, այն է՝ նախագահը՝ որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ԶՈւ ԳՇ պետ,գեներալ -գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումը։

Ուզում եմ ձեզ տեղեկացնել , որ նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել, լսել է մեր հստակ պահանջը, ասել է, որ կհանդիպի ԳՇ պետի և ԶՈւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի»,-հայտարարել է Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

BACK_TO_TOP